Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:31 18-10-2024

Սկանդալ՝ Մուրացանի անվան դպրոցում. ծնողի պնդմամբ՝ ՆԶՊ-ի ուսուցիչը ծեծել ու վիրավորել է իր երեխային. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երևանի բնակիչ 34-ամյա Սուսաննա Պետրոսյանն ահազանգել ու պատմել է օրեր առաջ՝ հոկտեմբերի 11-ին, Երևան քաղաքի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում տեղի ունեցած դեպքի մասին:

«Երեխաս 14 տարեկան է և սովորում է այդ դպրոցի 9-րդ «Ա» դասարանում։ Հոկտեմբերի 11-ին` ժամը 15։30-ին, երեխայիս հեռախոսից զանգահարեց նրա դասղեկը՝ Աղավնի Գրիգորյանը և ինձ շտապ դպրոց կանչեց, ասելով, որ ռազմագիտության դասի ժամանակ իմ երեխան իրեն լավ չի պահել, անկարգություն են արել և վիճաբանություն է առաջացել։ Դպրոցում ասացին, որ այդ ամենը տեղի է ունեցել ՆԶՊ-ի ուսուցիչ Արթուր Ղազարյանի դասի ժամանակ։ Երբ հնչել է օրհներգը, երեխաները անկարգություն են արել, իսկ 54-ամյա ուսուցիչն էլ դասընկերների ներկայությամբ սկսել էլ հարվածներ հասցնել, հրել իմ տղային և դասընկերոջը։ Անգամ ասել է, որ ինքը քանի որ պատերազմի մասնակից է, այդ երեխաները թուրք են և ինքը այդպիսի թուրքերի է սատկացրել։ Ես մտա դպրոց, նախատեցի իմ երեխային, չիմանալով, որ ուսուցիչը անգամ ծեծել է նրան։ Անգամ ուսուցչից ներողություն խնդրեցի և տուն վերադարձանք։ Այդ օրը երեկոյան ինձ զանգեցին ծնողկոմիտեից ու ասացին, որ ինչ իրավունք ունի ուսուցիչը խփի երեխային։ Մինչ դա ես չգիտեի, որ երեխային հարվածել է։ Հետո արդեն ծնողները հաղորդագրություններ ուղարկեցին ու պատմեցին, որ, այո, խփել է, սեղանը շրջել և այլն։ Նաև նկատեցի, որ երեխայիս մարմնի վրա հարվածների հետքեր ևս առկա են ու նկարները ուղարկեցի դասղեկին։ Հաջոդր օրը գնացի դպրոց ու դասղեկը, արդարանալով, ասաց, որ իբր իրենք փրկել են թե՛ իմ երեխային, թե՛ ուսուցչին։ Դպրոցում ասացի, որ այս դեպքը անհետևանք չի մնալու ու դիմելու եմ բոլոր կառույցներին, հրապարակայնացնելու եմ, քանի որ ոչ մեկ իրավունքի չունի իմ երեխայի վրա ձեռք բարձրացնել։ Այդ ամենից հետո այսօր առավոտյան դասղեկը ինձ կանչեց դպրոց ու խոստովանեց, որ, այո՛, ուսուցիչը հարվածել է իմ երեխային, բայց այդ ամենի մեղքը գցեց երեխայիս վրա։ Ասաց, որ այնպես անեն, որ խնդիրը իրենք հարթեն ու հնչեղություն չստանա, բայց ես գնալու եմ միչև վերջ, որ բոլորը իմանան ու պատասխան տան։
Բռնությունը պետք է վերանա դպրոցներից»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները