Արտաքին 1 տարի առաջ - 18:30 17-10-2024

Ֆրանսիայի հարավում հեղեղումներ են սկսվել տեղատարափների պատճառով

Ֆրանսիայի հարավում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. առանձին վայրերում անհրաժեշտ է եղել մարդկանց տարհանել, խափանումներ են տեղի ունեցել տրանսպորտի աշխատանքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է BFMTV-ն։

Արդեշի դեպարտամենտում եղանակային վատ պայմանների պատճառով փակվել են բազմաթիվ ավտոճանապարհներ։ Աննոն քաղաքում հեղեղումների պատճառով երեխաները տարհանվել են դպրոցներից ու մանկապարտեզներից։ Քաղաքում դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը։

Ռոնի դեպարտամենտում երկաթուղային հաղորդակցությունը Լիոնի և Սենտ Էտիենի միջև դադարեցվել է առնվազն մինչև հոկտեմբերի 18-ի առավոտ:

«Նիս-Լազուր ափ» օդանավակայանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով նախազգուշացնում է չվերթերի հնարավոր ուշացումների մասին:

Վեց դեպարտամենտներում հայտարարվել է եղանակային վտանգավորության ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ, ևս 19 դեպարտամենտներում՝ «նարնջագույն»։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ վտանգավորության «կարմիր» մակարդակը հոկտեմբերի 18-ին կպահպանվի չորս դեպարտամենտներում, իսկ «նարնջագույնը»՝ 18-ում: Վերին Լուարի արևելյան մասում սպասվում են շուրջ 10 սմ տեղումներ, ինչի պատճառով գետերը կարող են դուրս գան ափերից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին