Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:02 17-10-2024

Որքան էլ աբսուրդային հնչի՝ ՀՀ-ն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը

Բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչ վտանգ էր իր մեջ պարունակում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արված «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը: Այս մասին «Հայաստան» խմբակցության կողմից «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

«Սա իր մեջ մարտահրավերներ էր պարունակում՝ սկսած Արցախի սուբյեկտայնությունը տրորելուց, վերջացրած բանակցային գործընթացը խաթարելուց: Հիմա ինչն է ամենահետաքրքիրը. 2022թ-ի նոյեմբերի 11-ին Փաշինյանը հարցազրույց է տալի Հանրային հեռուստաընկերությանը ու երբ հարց է հնչում Վերածննդի հրապարակում արված հայտարարության հետ կապված՝ նա ասում է՝ հենվել եմ ՀՀ-ի անկախության հռչակագրի վրա:

Բեքարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանություն արեց:

«Մարդը հենվեց Անկախության հռչակագրի վրա, ստեղծեց այդ մեծագույն ռիսկը, ինքնախոստովանություն արեց, դրանից չի անցնում 2 տարի մարդը պնդում է, որ մեր անկախության հռչակագիրը, մասնավորապես Արցախին վերաբերող հատվածը, չունի որևէ իրավական ուժ, առնչություն Սահմանադրության հետ, դրա վրա հենվել հնարավոր չէ:

Այստեղից հարց է առաջանում՝ սահմանադրական կարգի խախտումը պոզով պոչո՞վ է լինում: Դու խախտում էիր սահմանադրական կարգը, երբ հայտարարում էիր՝ Արցախը Հայաստան է և վերջ, թե՞ դու հիմա ես խախտում սահմանադրական կարգը, երբ ասում ես, որ Անկախության հռչակագրի վրա հենման տեղ չկա:

Որն էլ՝ ընտրես, դու սահմանադրական կարգ ես տապալում: Այսօր մենք հասել ենք այն վիճակին, որ կարիք կա պաշտպանել սեփական երկրի գոյության փաստաթուղթը՝ Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը: Ինչքան էլ աբսուրդային հնչի՝ ՀՀ-ն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը»,- ասաց Բեքարյանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան