Զելենսկին մեկնում է Բրյուսել
copy image url

Զելենսկին մեկնում է Բրյուսել

Արտաքին 8 ամիս առաջ - 11:09 17-10-2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու Եվրախորհրդի նիստին։

Նա նաև հայտնել է, որ կներկայացնի «Հաղթանակի ծրագիրը»։

Զելենսկին մտադիր է հանդիպել Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի և Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի ղեկավարների հետ։ Հանդիպում կանցկացվի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։

Բացի այդ, նախապատրաստվում է պաշտպանության նախարարների մակարդակով Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստը։