Ներքին 2 տարի առաջ - 15:25 16-10-2024

Արգիշտի Քյարամյանը ստե՞լ է․ Արցախի ՄԻՊ-ը՝ ՔԿ նախագահի հայտարարության մասին

«Չի կարելի նման մոտեցում ցուցաբերել և ամեն ինչում մեղադրել արցախցիներին»,- այս մասին այսօր՝ հեկտեմբերի 16-ին, Oragir․News-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ նախօրեին ԱԺ-ում արած հայտարարությանը, թե Հայաստանում հանցավորության գործոնի վրա իր ազդեցությունն է ունենում ԼՂ-ից բռնի տեղահանվածների և արտերկրից Հայաստանում բնակվելու նպատակով տեղափոխվածների թվի աճը։

«Իհարկե, կարող են նման դեպքեր լինել, բայց դրանք չեն կարող զգալի ազդեցություն ունենալ ընդհանուր թվի աճի վրա, ինչն էլ պատճառ հանդիսանա, որ Քննչական կոմիտեի ղեկավարը ԱԺ ամբիոնից դրա մասին հիշատակի։

Այս հայտարարությունն ինձ հիշեցրեց ԱԺ իշխանական պատգամավորներից մեկի՝ Հանրային հեռուստաստեսության եթերում արած հայտարարությունը, թե ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացը կապված է ԼՂ-ից բռնի տեղահանված ժողովրդի խնդիրներով»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը։

Արցախցիների հասցեին ուղղված մեղադրանքները բազմաթիվ են, սկսած ավտովթարներից, մինիչև քաղաքի և շքամուտքերի աղտոտվածություն։ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ ինքն էլ է նկատել այդ ամենը, բայց ցավալին այն է, որ դա արվում է պաշտոնյաների կողմից։

«Չի կարելի նման մոտեցում ցուցաբերել և ամեն ինչում մեղադրել արցախցիներին։ Նախ՝ մի քանի հանգամանքով պայմանավորված, հաշվի առնելով խոցելիությունը, դու այդ հայտարարությունով ավելի ես թիրախավորում, առանց այն էլ խոցելություն ունեցող խմբին։ Երկրորդ՝ այդ հայտարարություններն ընդհանրապես իրականությանը չեն համապատասխանում։ Վիճակագրություն, որպես այդպիսին՝ չի կարող լինել։ Երեկ Գլխավոր դատախազը ԱԺ-ում հայտարարեց, որ առանձին հանցագործությունների մասով վիճակագրություն չենք պահում։ Այդ ո՞նց եղավ, որ դատախազը հայտարարում է, որ առանձին չեն պահում վիճակագրություն, բայց ՔԿ ղեկավարը հայտարարում է, որ նաև դրանով է պայմանավորված հանցագործությունների աճը։ Բա եթե վիճակագրություն չկա, ինչպե՞ս իմացաք, որ դրանով է պայմանավորված։ Այսինքն՝ իրականությունից կտրված, փաստերից կտրված հայտարարություններ են, որոնք հանրություն աչքում ևս մեկ անգամ թիրախավորում են առանց այն էլ խոցելի վիճակում գտնվող արցախցիներին, հանրային ընկալման մեջ նրանց դեմ որոշակի վերաբերմունք և վարքագիծ ձևավորելուն, որը հանգեցնում է ատելության։

Դա նաև Հանրային հեռուստաընկերությանն էր վերաբերում։ Դրա համար ներկայացվեց բողոք Էթիկայի դիտորդ մարմին, վերջինս էլ հաստատեց, ապա արձանագրեց, որ արցախցիների մասին, խոցելի խմբի մասին որոշակի խոսույթ ձևավորելիս, պետք է շատ ավելի զգույշ լինել, որը չի արվում պետական մարմինների կողմից, և երեկ ականատես եղանք այդ հայտարարությանը»,- ասաց Ստեփանյանը։

Հարցին՝ ըստ Ձեզ՝ միտումնավո՞ր է արցախահայերի դեմ իրականացվող քարոզը, Արցախի ՄԻՊ-ն այսպես պատասխանեց․

«Ես կոնկրետ դրվագի գնահատական չեմ կարող տալ, բայց, որ համադրում եմ՝ պատգամավորն այդպես է ասում, Քննչականն այդպես է ասում, Հանրայինն այդպես է ասում, կարող եմ գալ այն եզրահանգման, որ այո, կա որոշակի դիտավորություն այդ ամեն ինչի մեջ»։

Բարոյական առումով՝ որքանո՞վ է բարոյական իրենց վարած քաղաքականության հետևանքով արցախցիներին այս օրը գցելը, ապա մեղադրելը ամենատարբեր հարցերում, Գեղամ Ստեփանյանն ասաց․

«Այո, ճի՛շտ եք, նաև իրենց վարած քաղաքականության հետևանքով է, որ 150․000 արցախցի ամեն ինչից զրկվել է ու գտնվում է Հայաստանում։ Փոխանակ իրենց խոսույթն այնպես ձևակերպեն․․․ Ի՞նչ բարոյականության մասին կարող է խոսք լինել»։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ անդրադառնալով հանցավորության հաշվառման գործընթացի իրականացման և այդ գործընթացի գնահատման մեթոդաբանությունների կիրառման կարևորությանը, հայտարարեց, թե հանցավորության գործոնի վրա իր ազդեցությունն է ունենում ԼՂ-ից բռնի տեղահանվածների և արտերկրից Հայաստանում բնակվելու նպատակով տեղափոխվածների թվի աճը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո