Միտք Ներքին 1 տարի առաջ - 08:45 16-10-2024

Կառավարությունը պետք է թույլ չտա Նկարիչների Միության ապօրինի սեփականազրկումը․ Վարդան Պետրոսյան

Երգիծաբան, դերասան Վարդան Պետրոսյանը գրում է. «1968 թիվն էր. ես` իննը տարեկան։ Հայրս առաջին անգամ տարավ ինձ նկարիչների տուն` Մինաս Ավետիսյանի անհատական ցուցահանդեսին։ Իմ առաջին ցնցումը արվեստից։ Մոտիկից տեսա Մինասին։ Շատ մոտիկից։ Աստված իմ, ինչ գեղեցիկ տղամարդ էր… Իմ մանկական պատկերացումներով` նկարչի իդեալական կերպար. մորուքով, բերետով, պակասում էին միայն շարֆն ու ծխամորճը։ Մինասը բացել էր եռոտանի ներկապանակն ու արտանկարում էր իր իսկ նկարը, որ ցուցադրված էր պատին։ "Խաչելությունն" էր, որ հետո այրվեց մյուս նկարների հետ, երբ հրդեհվեց իր արվեստանոցը։

Պապանձված, քարացած կանգնել էի իր հետեւում ու ակնապիշ նայում էի, թե ոնց է նկարում։ Մեկ էլ հանկարծ, վեր կացավ, մոտեցավ պատից կախված իրական նկարին ու սկսեց նրա վրա նկարել։ Սա ես երբեք չեմ մոռանա… Այնքան լավ եմ հիշում, որ, անգամ, այդ կտավի փրկված լուսանկարի վրա կարող եմ ցույց տալ, թե որ մասն է դա։ Իմ առաջին ցնցումն էր մեծ արվեստից… նկարիչների տանը։

Հետո, արդեն Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ուսանող, շաբաթը մի քանի անգամ այցելում էինք նկարիչների տուն։ Ոչ մի ցուցահանդես բաց չէինք թողնում։ Մոտիկից ուսումնասիրում էինք կտավները, վրձնահարվածները, հիանում ` նկարիչներով, նրանց կանգնելու, ծխելու, խոսելու ձեւով… ու մտածում. " Մենք կմեծանանք ու ձեզ կանցնենք"։ Այնտեղ ես մոտիկից տեսել եմ Երվանդ Քոչարին… նկարիչների տանը, մեզ համար` այդ սրբավայրում։

Այսօր ՀՀ դատախազությունը փակ դատական գործընթացով ուզում է սեփականազրկել Նկարիչների Միությանը, նրանից առգրավելով նրա կադաստրով հաստատված սեփականությունն հանդիսացող Նկարիչների տունը, ինչպես եւ մի շարք այլ օբյեկտներ։ Ի դեպ, գործը վերաբերում է նաեւ գրողների, կոմպոզիտորների, ճարտարապետների միություններին։ Ցավոք, չլինելով նկարիչների միության անդամ ( 1987 թվին ինձ 2 անգամ հանիրավի մերժել են, ոչ այնքան խորհրդամետ լինելուս համար ), ես լավ չեմ պատկերացնում կառավարություն ստեղծագործական միություն հարաբերությունները, ինչեր են ապօրինաբար ծախվել, ինչեր են քոռուփուչ արվել այս տարիների ընթացքում, եւ ինչու՞ մեղավորները մինչ օրս չեն պատժվել, բայց վստահ եմ, որ այս պարագայում, կառավարությունը պետք է թույլ չտա այս ապօրինի սեփականազրկումը։ Երեւան քաղաքի մշակութային կենտրոնի ամենակենտրոնում, թատրոնի ու կինոթատրոնի կողքին մեծ պատիվ է ունենալ այսպիսի ընտիր, մեծ մշակութային անցյալ ու ավանդույթներ ունեցող գործող ցուցասրահ։ Յուրաքանչյուր մեծ քաղաք կհպարտանար այսպիսի հնարավորությամբ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:28 Վստահ եմ՝ ԵՄ-ին անդամագրվելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե Հայաստանում լինելու է. Նիկոլ Փաշինյան