Ներքին 1 տարի առաջ - 11:55 15-10-2024

Վերջին օրերի՞ն եք պարզել, որ այս մարդիկ արժանի են Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը

Ինչու են Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումներ տալու հարցերը վերջին պահին մտել ավագանու նիստի օրակարգ, արդյոք քաղաքապետարանը վերջին օրերին է պարզել, որ այդ մարդիկ վաստակաշատ են եւ արժանի են Երեւանի պատվավոր քաղաքացու կոչմանը: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը:

Նա հիշեցրեց, որ մշակույթի հանձնաժողովում դեռեւս նախորդ նիստի ժամանակ հրավիրվել էր հատուկաշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված էին նաեւ այլ խմբակցության անդամներ, որտեղ որոշում էր կայացվել, որ պատվավոր քաղաքացու կոչումի շնորհումը պետք է լինի շատ ավելի հանդիսավոր. «Նույնիսկ առաջարկ կար, որ դա տեղի ունենա Էրեբունի-Երեւանի օրը հանդիսավոր արտահերթ նիստի ժամանակ: Ինու դա չի արվել եւ ինչու հրատապ ձեւով վերջին օրերին մտել օրակարգ»,-ասաց Աբգարյանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստովանեց, որ քննադատությունը տեղին է. «Նախապես պլանավորվել էր հանդիսավոր նիստով իրականացնել տարբեր պատճառներով դա տեղի չի ունեցել, բայց այսուհետ հաշվի կառնենք ձեր դիտողությունը, եւ հաջորդ տարիներինհենց այդպես էլ կիրականացնենք»,-ասաց նա:

Նշենք, որ Երևանի 2806-ամյակի առթիվ՝ բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին ավագանու այսօրվա նիստում կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:28 Վստահ եմ՝ ԵՄ-ին անդամագրվելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե Հայաստանում լինելու է. Նիկոլ Փաշինյան