Ներքին 1 տարի առաջ - 10:48 14-10-2024

«Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանության սպան փորձել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել կանադացու նկատմամբ. shamshyan.com

Հոկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից տեղեկություներ է փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, որ իրենց կողմից սեպտեմբերի 28-ին ՀՀ քր. օր.-ի 44-198 հոդ. 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական վարույթ։

Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է մայիսի 24-ին Կանադայի քաղաքացի՝ Ռեյչել Դ.-ի ահազանգի հիման վրա։

Ռեյչել Դ.-ն հայտնել է, որ Կանադայի Վանկուվեր քաղաք մեկնելու նպատակով գտնվել է «Զվարթնոց» օդանավակայանում, սակայն սրճարանում քնելու հետևանքով բաց է թողել չվերթը ու այդ ամենից հետո ինքը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկաններից մեկի աշխատասենյակ, որտեղ պառկել է բազմոցին և որոշ ժամանակ անց իրեն է մոտեցել ոստիկանության սպան ու նստել է իր կողքին՝ սկսելով անպատշաճ պահել իրեն, շարժել իր ոտքերը, սրբել արցունքները և անգամ փորձել է համբուրել, ինչից հետո ինքը նրան հրել է և թույլ չի տվել դիպչել իրեն։ Այնուհետև սպան կարճ ժամանակով դուրս է եկել սենյակից, ապա կրկին վերադարձել և ներսից փակել դուռը, որով վախի և անհանգստության իրավիճակ է ստեղծել իր համար:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում