copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:25 13-10-2024

Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք բարգավաճել, զարգանալ․ ՌԴ դեսպանատուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը շնորհավորում է երևանցիներին Քաղաքի օրվա կապակցությամբ:

«Հին ավանդույթներն ու ժամանակակիցությունը ներդաշնակորեն համադրող Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք բարգավաճել, զարգանալ, շարունակել ուրախացնել յուրահատուկ ճարտարապետությամբ և անսահման հյուրընկալությամբ, ինչպես նաև զարգացնել եղբայրական կապերը Ռուսաստանի քաղաքների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: