Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 17:43 12-10-2024

Ծխող մարդն ամեն տեղ էլ կծխի. հարցում

Հոկտեմբերի 12-ը Հայաստանում նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր։

2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ է մտել հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելու արգելքը։

Սակայն արգելքը կարճ տևեց, և հիմա էլ որոշ սրճարաններում, հանրային վայրերում կարելի է տեսնել ծխող մարդկանց։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ պետության հակածխախոտային գործողություններն արդյունավե՞տ են։

Քաղաքացիների մի մասը դժվարացավ պատասխանել հարցին՝ ասելով, որ չեն ծխում և այդքան էլ հետաքրքրված չեն այդ օրենքով։

Ծխախոս օգտագործողներից մեկն էլ ասաց. « Ծխող մարդն ամեն տել է կծխի»։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Հայաստանում ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը։ Բացի այդ, Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ երկիր պարտավոր է առաջնորդվել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով, և հենց այդ կանոնակարգի համաձայն՝ այն ծխախոտային արտադրատեսակները, որոնք Հայաստան են ներմուծվել կամ տեղում արտադրվել են 2024թ․ հունվարի 1-ից հետո, պետք է ունենան օգտագործման վնասակարության մասին տեղեկացնող ու նախազգուշացնող պատկերներով տուփեր։

Մարնամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ