Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 13:37 12-10-2024

Հայկ Մարությանը չհաջողված քաղաքապետ է. հարցում

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Factor.tv-ին տված հարցազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Հայկ Մարությանը:

«Ընտրություններին մասնակցելու պատճառն այն է, որ մեր պետությունը նախ ունի արտաքին լրջագույն խնդիրներ, իսկ եթե խոսենք ներքին խնդիրների մասին, մեր քաղաքական ուժը տեսնում է, որ այն, ինչ հնարավոր է անել, արվում է դրա շատ փոքր տոկոսը: ՕՕԳ-ն ինչ անում է այսօր կառավարությունը, շատ փոքր է»,- հայտարարել է Մարությանը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ պատկերացնո՞ւմ են Հայկ Մարությանին վարչապետի պաշտոնում։

Հարցվածներից շատերն ասացին, որ դեմ են Մարությանի՝ վարչապետ լինելուն, քանի որ նա վատ քաղաքապետ էր․ «Հայկ Մարությանը չստացված քաղաքապետ է»,- ասաց անցորդներից մեկը։

Քաղաքացիներից մի կին էլ այսպես պատասխանեց հարցին․ «Լավ էլի, ամեն մարդ ինքն իր գործը պետք է անի։ Մեր Հայաստանում բոլորը վարչապետ են, բոլորը նախարար են, դրա համար էլ երկիրս վերածվել է գազանանոցի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ