Ներքին 1 տարի առաջ - 08:07 12-10-2024

ԸՕ փոփոխությունները մատնում են մտադրությունը․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ օրենսդրական ծավալուն նախագիծ: Փոփոխվող առաջին հոդվածներն ընթերցելիս արդեն իսկ տպավորություն է ստեղծվում, որ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն ԸՕ-ն «ձեւում» է ամբողջությամբ իր «հագով», որպեսզի ընտրակեղծիքներն իրականացվեն օրենքի շրջանակներում, եւ խուսափեն հնարավոր տհաճ անակնկալներից՝ որեւէ կերպ չհանձնելով իշխանությունը։ Օրինակ՝ հետեւյալ հոդվածն են ներմուծում․ «Ոչ ոք չի կարող հարկադրել ընտրողին՝ բացահայտելու, թե ինչպես է ընտրողը մտադիր քվեարկելու կամ ինչպես է քվեարկել թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին»։

Մինչդեռ գործող օրենքում ճիշտ հակառակ ձեւակերպումն է տրված․ «Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին՝ քվեարկելու որեւէ թեկնածուի (կուսակցության), կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ, ինչպես նաեւ՝ հարկադրելու ընտրողին՝ մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին»: Այս նախագծին առաջիկայում մանրամասն կանդրադառնանք: Նշենք միայն, որ իշխանական մեր աղբյուրները եւս փաստում են, որ ԸՕ-ն փոխելը մեկ նպատակ է հետապնդում՝ ապահովել ՔՊ-ական իշխանության վերարտադրությունը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում