Ներքին 2 տարի առաջ - 10:18 11-10-2024

Սեդրակ Քոչարյանից ու կնոջից պահանջվում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամ

Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից ու կնոջից պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամ. այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից։

Հայցապահանջով Սեդրակ Քոչարյանից պահանջվում է բռնագանձել՝

անշարժ՝ 14 գույք
Երևան քաղաքում 1 բնակարանի գնման իրավունք
Իրավաբանական անձում մասնակցություն՝ 11
1,361,852 ԱՄՆ դոլարով և 985,190,729 ՀՀ դրամով ձեռք բերված պարտատոմսեր
703.059 ԱՄՆ և 200.000.000 ՀՀ դրամի չափով ներդրված ավանդ
8,235,400,647 դրամի, 4,007,674 ԱՄՆ դոլարի, 588.954 Եվրոյի և 16.000.000 Ռուբլիի չափով տրամադրված փոխառության պահանջի իրավունք
2.721.319.175 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ
11.270.472.767 ՀՀ դրամ՝ որպես անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար,
1.286.635.500 ՀՀ դրամ՝ որպես Հունաստանի Միկոնոս կղզու Անո Մերա կոչվող տարածքում գտնվող առանձնատան ձեռքբերման (կառուցման) արժեք,
416.084.506 ՀՀ դրամ՝ որպես տանզանական «Փլեյմաստեր գեյմինգ քորփորեյշն» ընկերությանմասնակցության ձեռքբերման արժեք,
1.958.657.659 ՀՀ դրամ՝ որպես տանզանական «ՄՄՋ Գոլդ Լիմիթեդ» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց