Ոստիկանները դատախազության շենքի մոտից «բերման ենթարկեցին» խրտվիլակին

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 13:51 09-10-2024
Քիչ առաջ գլխավոր դատախազության մոտ ընթացող Սրբազան պայքարի ակցիայի ժամանակ իրավիճակը լարվել. լեզվակռիվ տեղի ունեցավ ոստիկանների և մասնակիցների միջև։

Մասնակիցները բերել էին Նիկոլ Փաշինյանի խրտվիլակը և փորձում էին ցուցադրել` ինչպես ձերբակալել Փաշինյանին։ Ոստիկաններն այն խլեցին և «բերման ենթարկեցին», ինչի արդյունքում իրադրությունը լարվեց։