Մաշտոցի պողոտայում քաոս է. հետիոտնային անցումը փոխվել է, բայց արգելապատնեշ չկա

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 11:30 08-10-2024
Մայրաքաղաքում իրականացվում են ճանապարհային երթևեկության կանոնների փոփոխություններ, ինչպես նաև հետիոտնային անցումների գծանշումների փոփոխություններ։

Սակայն քաղաքացիները շարունակում են ճանապարհն անցնել նախկին կիսամաշված գծանշումներով՝ վտանգելով և՛ իրենց, և՛ վարորդների կյանքը։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի խաչմերուկի մոտ, որտեղ ևս փոխվել են հետիոտնային անցումների գծանշումները, ինչպես նաև բացակայում են լուսացույցերը, քաղաքացիները շարունակում անցնել ճանապարհը։

Հրակ է նշել, որ այն հատվածներում, որտեղ իրականացվել է հետիոտնային գծանշումների փոփոխություն, տեղադրվել են մետաղյա արգելապատնեշներ, իսկ որոշ հատվածներում դրանք բացակայում են, ինչը քաղաքացիների մոտ առաջացնում է շփոթություն։

Oragir.News-ին անցորդները պատասախանում էին, թե տեղյակ չեն, որ փոփոխություն է եղել, որոշները տեղեկանալուց հետո շարունակում էին անթույլատրելի մասով անցել ճանապարհը, մի քանիսն էլ ստիպված փնտրում էին հետիոնտնային այլ անցումներ։

Ամենից շատ դիտված