Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:20 07-10-2024

Անահիտ Բախշյանը համամիտ է ԿԳՄՍ նախարարի հետ․ դպրոցում չպետք է լինեն արգելված խոսակցություններ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ուսուցիչների օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել էր, որ դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ, ով նշեց՝ լիովին համամիտ է ԿԳՄՍ նախարարի հետ։

«Այդ նախադասությունից առաջ ինքը խոսում է այն մասին, որ երեխաները հիմա ավելի շատ են սովորում, ֆորմալ կրթություն են ստանում տարբեր ձևերով և այնտեղ շատ տարբեր ինֆորմացիաներ կան։ Երեխաներն այսօր շփվում են տեղեկատվական աննկարագրելի հոսքի հետ և որևէ արգելք չպիտի լինի այն նյութերի մասին խոսելուց, որոնց հետ շփվում են երեխաները, իսկ դրանց մեջ այո՛, կան նաև անցանկալի նյութեր, բայց միևնույնն է պետք է երեխաների հետ խոսել, պետք է բաց լինել։ Շատ կարևոր է, որ մեր ուսուցիչները կարողանան երեխաների շփվել ավելի բաց, այն առումով, որ չասեն այս մասին չի կարելի խոսել՝ չկա այդպիսի նյութ»,- ասաց նա։

Բախշյանի գնահատմամբ՝ եթե երեխան հանդիպել է ինչ-որ մտքի, որի մասին մեծերը չեն սիրում խոսել, որովհետև համարում են, որ դա երեխաների խելքի բանը չի՝ պետք է խոսել, պետք է երեխաների հետ լինել բաց, անկեղծ և առաքինի։

«Պետք է խոսել այն մտքերի շուրջ, որոնք երեխան այստեղից, այնտեղից լսել է։ Այո՛, շատ ծնողներ կբողոքեն, որովհետև իրենք չգիտեն՝ ինչպես խոսեն տարբեր տարիքի երեխաների հետ այնպես, որ չվնասեն երեխայի հոգին։ Ծնողի մտահոգությունը ես հասկանում եմ, բայց դա չի նշանակում, որ դպրոցում էլ պիտի չխոսեն»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ մեր ուսուցիչները պատրա՞ստ են երեխաների հետ խոսել այնպես, որ իրենք ևս չվնասեն երեխաների հոգեբանությանը, Բախշյանը նկատեց՝ այդ հարցը դնենք մանկավարժական համալսարանի առաջ․

«Պատրաստել այնպիսի ուսուցիչներ, ովքեր գիտեն՝ ինչպես խոսել երեխայի հետ։ Դրա համար իրենք պետք է տիրապետեն մանկական հոգեբանությանը, պետք է երևույթները տեսնելու և դրանց մասին խոսելու կարևոր հմտություն ունենան։ Այդ քառակուսի բաներից պիտի դուրս գան, պիտի լինեն ազատամիտ, անկեղծ։ Մանկավարժական համալսարանն այստեղ շատ լուրջ խնդիրներ ունի լուծելու։ Ուսուցիչը պիտի լինի հասանելի երեխայի համար՝ ցանկացած բանի մասին խոսելիս»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ