Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:19 07-10-2024

Չգիտես՝ շենքը երբ կփլվի, բայց կփլվի վստահաբար․ Ավինյանը վթարային շենքի բնակիչներին զգուշացրեց

Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքի 18 միավոր գույքի սեփականատերերը անհամաձայնություն են հայտնում, դատավարական գործընթացներում ենք գտնվում։ Այս մասին զեկուցվեց այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը։ Հիշեցնենք, այդ շենքերը նախատեսված է քանդել, փոխարենը նորակառույց կառուցել, իսկ այդ շենքի բնակիչներին այդտեղ կտրամադրվեն բնակարաններ։

Անդրադառնալով վթարային շենքի բնակիչների խնդրին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց․ «Միշտ պետք է հիշենք, որ այս ծրագրերում Երևանը որևէ պարտավորություն չունի, սա բարի կամքի դրսևորում է, սա երևանցիների անվտանգության խնդրի լուծում եմ համարում․․․ Բնակիչները դեմ են այս գործընթացին. խոսքը գնում է 4-րդ կարգի ռիսկայնության շենքի մասին, որը չգիտես՝ երբ կփլվի, բայց որ կփլվի, վստահաբար»։ Քաղաքապետի խոսքով բնակարանների արժեքը 0-ին մոտ է. «Զրո արժեք ունեցող բնակարանների համար Երևանի քաղաքապետարանը նախագծել է ծրագիր, որով բնակիչներին միաժամանակ վարձի գումար է փոխհատուցվելու, որից հետո նույն տեղում կառուցված շենքում նույն բնակիչներին արդեն արժեքավոր բնակարաններ են տրամադրվելու»։

Ավինյանը նաև նախազգուշացրել է, որ այս գործընթացի ձգձգման դեպքում հնարավոր է՝ քաղաքապետարանն առհասարակ հրաժարվի այդ ծրագրից, եթե չկարողանան գրագետ ժամկետումխնդիրը լուծել։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում