Ուղիղ եթեր

Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Աբովյան քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

Ներքին 7 ամիս առաջ - 15:13 06-10-2024
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Աբովյան քաղաքի տոնը՝ գրառում կատարելով ֆեյսբուքյան էջում:

«Հոկտեմբերի 5-ը տոն է աբովյանցիների համար։ Մեր հարազատ քաղաքը 61 տարեկան է։
Տոնն Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում համախմբել էր հազարավոր բնակիչների։
Սիրելի՛ Աբովյան, մեր բարի սրտով քաղաք, տոնդ շնորհավոր», - տեսանյութին կից գրել է նա:

Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Աբովյան քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: