Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 17:00 05-10-2024

Պետությունը ուսուցիչների աշխատանքը չի գնահատում. հարցում

Հոկտեմբերի 5-ը աշխարհի 100-ից ավելի երկրում նշվում է որպես ուսուցչի միջազգային օր: 1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 5-ը հայտարարել է որպես ուսուցչի և կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոն։ 1966թ. հենց այս օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության հրավիրած համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:

ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից իրականացվող բարեփոխումները բազմաթիվ ուսուցիչների շրջանում դժգոհություններ են առաջացրել, որոշ ուսուցիչներ էլ պնդում են, որ այս ամենը իրականում ոչ թե բարեփոխումներ են այլ վկայությունն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի արժևորում րենց աշխատանքը և ամեն կերպ փորձում է խոչնդոտել իրենց աշխատանքը։

Oragir.News-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվել՝ արդյո՞ք Հայաստանում ուսուցիչները գնահարված են, և ինչ մաղթանքներ կհղեն նրանց։

«Չեմ կարծում, մեր երկրում ուսուցիչը չի գնահատվում։Մենք շատ լավ ուսուցիչներ ունենք, բայց պետությունը նրանց արած գործը չի գնահատում»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Նրանցից մեկն էլ նշեց, որ ուսուցիչներին գնահատում են ծնողներն ու աշակերտները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին