Ուղիղ եթեր
Բժիշկների սով է․ Վանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնում կանչի
copy image url

Բժիշկների սով է․ Վանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնում կանչի

Ներքին 7 ամիս առաջ - 15:15 04-10-2024
Oragir.News-ն ահազանգ է ստացել Վանաձորի 78-ամյա բնակչի՝ Ք․ Ռ․-ի հարազատներից, ովքեր նշում են, որ կանչ գրանցելուց հետո շտապօգնությունը եկել է առանց բժշկի։

Oragir.News-ի հետ զրույցում Ք․Ռ․-ի հարազատներից մեկը նշեց, որ հիվանդի մոտ այդ պահին ճնշման խնդիր է եղել։

«Հիվանդի մոտ սրտային անբավարարվածության խնդիր կար, ստենդներ ունի, մեծահասակ կին է՝ 78 տարեկան։ Այդ օրը վատացել է, ճնշումն է բարձրացել։ Զանգել են շտապօգնություն, շտապօգնությունը եկել է, վարորդն ու բուժքույրն են եղել։ Մտել են ներս, նկարագրել է իր վիճակը, բուժքույրն ասել է՝ ճիշտն ասած՝ ես բժիշկ չեմ։

Հարց է առաջացել, բա բժիշկն ուր է՞։ Ասել են՝ բժիշկ չկա։ Իմ տարեց բարեկամուհին ասել է՝ վատ եմ զգում։ Բուժքրոջ կողմից առաջարկվել է, եթե դուք ունեք բուժող բժիշկ կամ ծանոթ բժիշկ, զանգեք էդ ծանոթ բժշկին, ձեր վիճակը նկարագրեք, թող ինքը խորհուրդ տա, դուք էդ խորհուրդը փոխանցեք ինձ, հետո էդ բժշկի հեռախոսը փոխանցեք ինձ, որ ինքը ինձ ասի ինչ անեմ, ես էլ անեմ»,- պատմեց նա։

Հիվանդի հարազատները ստիպված զանգել են ծանոթ բժշկի, որպեսզի ուղղորդի շտապօգնության բուժքրոջը, թե ինչ անել։

«Ուշ ժամին ծանոթ բժշկի են զագել, ինքն ինչ-որ բան է ասել՝ արել են։ Մի խոսքով՝ զավեշտալի իրավիճակ, ընդ որում՝ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկում։ Նման բան դժվար է պատկերացնել»,- ասաց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց Վանաձոր ԲԿ-ի շտապ բուժօգնության բաժանմունքի վարիչ Սամվել Սահակյանի հետ։

Դիտարկմանը՝ ի՞նչ է փոխվել առողջապահական ոլորտում, Սահակյանը նկատեց․

«Առողջապահական ոլորտում ոչինչ չի փոխվել, ինչպես նաև չի փոխվել այն, որ Վանաձորի շտապօգնությունը բժիշկների քրոնիկ սով ունի՝ պատկերավոր ասված։

Մենք 5 բրիգադ ունենք, 5-ն էլ պետք է լինեն բժշկով, բայց լինում է օր, որ ընդհանրապես ոչ մի բժիշկ չի լինում։ Կարող է լինի օր, որ լինի մեկ բժիշկ, երկու բժիշկ, հազվագյուտ դեպքում՝ չորս, հինգ բժիշկ։

Մեր հիմնական աշխատողները համատեղողներ են, այսինքն՝ բժիշկներ, որոնք այլ բուժհիմնարկներում աշխատում են, մեզ մոտ էլ գալիս են համատեղելու, ու իրենց աշխատանքը սկսվում է ժամը 6-ից, այսինքն՝ ամսվա մեծ մասը՝ մինչև ժամը 6-ը մենք ընդանրապես բժիշկ չունենք»,- ասաց նա։

ԲԿ-ի շտապ բուժօգնության բաժանմունքի վարիչի խոսքով՝ շտապօգնության համատեղող բժիշկներն իրենք են ընտրում աշխատանքի գալու իրենց օրերը։

«Կա մի ճշմարտություն՝ շտապօգնություն գալիս է այն բժիշկը, որը փող աշխատելու կարիք ունի, երկրորդ, երրորդ տեղում աշխատելու կարիք ունի, ու բնականաբար՝ նրանք գալիս են իրենց պայմաններով։ Ես նրանց չեմ կարող ասել՝ դու այս օրը պիտի գաս, դու այն օրը պիտի գաս, որովհետև իրենք, աշխատելով տարբեր տեղերում, իրենց գրաֆիկը պետք է հարմարացնեն։ Սրա համար իրենք ընտրում են իրենց օրերը։

Մյուս ամիս, եթե մենք բժիշկներ չկարողացանք ընդգրկենք, հնարավոր է՝ էլի նույն խնդիրները լինեն։ Մենք բժիշկներ չունենք, ցանկանում ենք, բայց եկողներ չկան»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

23:11 Ծիծաղելի է, երբ անբարոյականը խոսում է բարոյականությունից, տգետը` կիրթ լինելուց, փնթին` մաքրությունից, անհայրենիքը` հայրենիքից
16:20 Նման պիղծ մարդ չեմ տեսել. 2-ամյա Տիգրանի հայրը պնդում է՝ իրենից գումար չեն պահանջել
22:39 Մարդը աղբից ուտում է, բլոգերը` նկարում. օգտատերերը վրդովված են
21:18 Մահվան ելքով ավտովթար` Շիրակի մարզում. մեկը տեղում մահացել է
12:35 Հայ ժողովուրդը ձեզ չի ներելու, մարդասպաններ․ Արման Բաբաջանյանի ակցիան
22:01 Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը
14:38 Շուտով հեռախոսով կխոսեմ նաև Պուտինի հետ, ու ամեն ինչ կավարտվի. ինչպես Կարեն Կարապետյանը (չ)առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում
20:20 Սառեցրեք, փողերս տարան․ զեղծարարություն՝ «IDBank»-ի պատճառով
13:30 Քաղաքի գլխին՝ «մազից» կախված վտանգը․ ալավերդցիները սարսափի մեջ են
14:20 Ջրից ինչ ասես չեն հանել, երեխայից հետք չկա․ հատուկ վարժեցրած շներն ու կինոլոգները երեխային որոնում են անտառում