Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Կասկադ համալիրի նախագծող Ասլան Մխիթարյանին։
Նրա հետ խոսել ենք Կասկադ համալիրի ավարտուն տեսքի բերելու համար ներկայացված նախագծերի, քվեարկության, իրեն քննարկման չհրավիրելու մասին։
«Էթիկայի հանձնաժողովը պետք է աշխատանք տանի, թե ինչու հեղինակին չեն հրավիրել։ Գուցե ես էլ ասելիք ունեի, գուցե ես էլ նախագիծ ունեի ներկայացնելու և ինչով էր այսպես ասած ոչ արդիական Ջիմ Թորոսյան և իր թիմակիցների նախագիծը։ Այդ պատասխանները ես չեմ ստացել և ինձ շատ հետաքրքիր է` ինչպես ֆրանսիացին երկու ամսում կարողացավ այնպիսի մի հաջող նախագիծ անի, որ այդպես համահունչ եղավ Կասկադի շարունակությանը և ընտրվեց այդ տարբերակը։ Ինչու սկզբնական մասնագիտական քննարկում չեղավ։ Ինչու ենք մենք միշտ մեղադրելով նախկիններին` կատարելագործվում վատում։ Ո՞ւր ենք մենք գնում։ Ոնց կարող է ֆրանսիացին հայամետ լինի, մտածի և գնահատի հայ մշակույթը և փորձի անի հայեցի։ Խնդրեմ` ֆրանսիացուն տվեք մի տարածք, որտեղ ինքը կարող է արտահայտվել, բայց եղած նախագիծը գլխատել և շարունակել ալյաֆրանսիական տարբերակով` ինձ համար անհասկանալի է»,-ասաց նա։
Ճարտարապետի խոսքով` կարող են ցուցահանդեսներ կազմակերպել։
«Չի կարող ճարտարապետությունը լինել նորաձևություն, պետք է արվեստ լինի, իր հողին կպած լինի։
Արժեքազրկվել ենք, քառ. մետր, բիզնես ծրագիր, էդ ա։ Ասում են` լավ կտոր ա, չբռնենք ռեստորան սարքենք»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։