Ուղիղ եթեր

ՀՀ-ն ունի զինատեսակներ, որոնք հինգերորդ սերնդին են պատկանում. ՔՊ-ական պատգամավոր

Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 14:08 01-10-2024
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում նշեց, որ հարցի քննարկմանը հետևող քաղաքացիներին հետաքրքրող առաջին հարցն այն է՝ «ի՞նչ ունենք, մենք արտադրած զենք ունե՞նք, թե՞ ոչ»։

Խաչատրյանը նշեց, որ այդ հարցը առաջանում է նույնիսկ մեր պատգամավորների մոտ և վստահեցրեց, որ Հայաստանն ունի զինատեսակներ, որոնք պատկանում են 5-րդ սերնդին։

«Այո, մենք ունենք հայկական արտադրության զինատեսակներ, այո, մենք ունենք սերիական արտադրության զինատեսակներ, այո, մենք ունենք անգամ 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ»,- նշեց ՔՊ-ականը։

Նրա խոսքով՝ ռազմական արդյունաբերությունը Հայաստանի համար սրընթաց դառնում է տնտեսության, գիտության ու անվտանգության կարևորագույն ոլորտներից մեկը։

«Ռազմարդյունաբերությունը Հայաստանում զարգանում է մեծ թափով՝ անկախ նրանից, թե դրա պատճառով ովքեր վատ կզգան, կամ՝ հակառակը։ Մենք պետք է քիչ խոսենք, բայց օրուգիշեր աշխատենք, ինչը անում ենք»,- ասաց Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

23:45 Հանրային աղբանոցի եթերից կրկին հնչել է չհիմնավորված քարոզչության ու լկտի ստերի մի փաթեթ
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:04 Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը
22:37 Գնացքը Նորագավիթում հարվածել է խոշոր եղջերավոր անասունին՝ կովին, որը սատկել է
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
09:18 Հիսուսի Խաչի ներքո անիծողների հաջորդ հանգրվանը խոզերի երամակն է․ Փաշինյան
12:41 Դասալիքը սպանել է ընկերուհուն վարորդական իրավունք ստանալու փորձի համար
22:19 ՀՀ գլխավոր դատախազը հանդես չի գալիս որպես անաչառ ու օբյեկտիվ քննության երաշխավոր. Միքայել Սրբազանի պաշտպանների թիմ
10:06 Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ներկայացնեմ իշխանություններին հեռացնելու համար անհրաժեշտ քայլերը