Ներքին Խոսք 2 տարի առաջ - 19:30 30-09-2024

Արցախը կորցրել ենք Նիկոլ Փաշինյանի դավաճանության հետևանքով․ Ալբերտ Բազեյանը՝ Սասուն Միքայելյանին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Երկրապահ կամավորականների միության նախագահ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմում կրած պարտությանը և Արցախի կորստին՝ համոզմունք հայտնելով, որ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը չհաջողվեց պահել նախանձի և ներքին դավաճանության հետևանքով։ «Սպարապետի գլխավորությամբ կարողացանք համախմբվել և տանել հաղթանակ: Բայց էլի մեր խելքից, մեր նենգությունից, մեր նախանձից, մեր ներքին դավաճանությունից չկարողացանք մենք այն պահել, պաշտպանել»,- պնդել է նա։

Oragir.News-ի հետ զրույցում ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտության պատճառը Նիկոլ Փաշինյանի դավաճանությունն էր․

«Իմ համոզմունքը հետևյալն է՝ մենք 44-օրյա պատերազմում պարտվեցինք Նիկոլ Փաշինյանի դավաճանության պատճառով։ Նիկոլ Փաշինյանը պլանավորված, Ալիևի հետ պայմանավորված մեր ժողովրդին հանպատրաստից տարավ պատերազմի, որտեղ մենք պետք է պարտություն կրեինք, և ինքն Արցախը հանձներ թուրքին»։

Անդրադառնալով Սասուն Միքայելյանին՝ Ալբերտ Բազեյանն ընդգծեց, որ վերջինս Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է, ով ԵԿՄ վերնախավը դարձրել է կառավարության ղեկավարի հենարաններից մեկը։ Նա ափսոսանք հայտնեց, որ Միքայելյանը նման հայտարարություններ է անում՝ հիշեցնելով, որ վերջինս մի անգամ էլ հայտարարել էր, որ 2018 թվականի հեղափոխությունը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։ «Ես էլ իրեն ասել եմ՝ ոչ մի հեղափոխություն չի եղել, եղել է շատ պարզ իշխանափոխություն կամ՝ համաձայնեցված իշխանատվություն»,- նշեց նա։

Ալբերտ Բազեյանը միևնույն ժամանակ համոզմունք հայտնեց, որ չի աշխատել Հայաստանի դիվանագիտությունը՝ համոզմունք հայտնելով, որ պարտությունը զինվորականների ու ազատամարտիկների մեղքը չէ․ «Մեր զինվորներն ու ազատամարտիկները հերոսաբար կռվել են, բայց մենք այդ պատերազմի ընթացքում մենակ էինք, մեր դիվանագիտությունը չէր աշխատում։ Ադրբեջանն ուներ հզոր դաշնակիցներ․ մեկը Թուրքիան, մյուս ցեղակիցները, հաջորդը՝ Իսրայելը, որոնք Ադրբեջանին մատակարարում էին ռազմական տեխնիկա, Թուրքիան Իրաքից ու Սիրիայից բերում էր մեծ թվով վարձկաններ, ինչպես նաև Պակիստանը, որն առ այսօր չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, իսկ մենք մենակ էինք այդ պատերազմի ընթացքում»։

ԵԿՄ նախկին փոխնախագահի համոզմամբ՝ հայ հանրությունն այլևս չի հավատում նման որակումներին ու գնահատականներին։ Նա վերահաստատեց, որ պարտության մեղավորը գերագույն գլխավոր հրամանատար հռչակված Նիկոլ Փաշինյանն է։

«Ինքը հրաման չտվեց իսկանդերով խփել Մինգեչաուրի ջրամբարին, Ադրբեջանի նավթամուղներին ու գազամուղներին, ինքը հայտարարեց, որ իսկանդերը պայթել է 10%-ով՝ առաջ բերելով ռուսների ծիծաղը։ Իսկանդերը չէին կարողանում օգտագործեին՝ թող մասնագետների բերեին, վարձատրեին ու խփեին։ Թուրքերը ոնց էին իրենց բայրաքթարներով խփում Ստեփանակերտի հիվանդանոցներին, բնակելի շենքերին, Շուշվա եկեղեցուն, անգամ մանկապարտեզբներին ու դպրոցներին էին խփում, Ուկրաինայից ստացած ֆոսֆորային անթույլատրելի ռումբերով վառում էին մեր անտառները և այլն»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը