Ներքին 2 տարի առաջ - 14:32 30-09-2024

Երեք օրում արձանագրվել է 37 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 27-30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 194 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 29, ֆիզիկական ներգործության` 24, թմրանյութի հայտնաբերման՝ 22, հոգեկան ներգործության` 14, խարդախության՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խուլիգանության` 9, բնակարանային գողության և զենք-զինամթերքի առգրավման ՝ 5-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 4, ավտոմեքենայի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ինքնավնասման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և երեխայի կյանքի ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, կաշառակերության, դատական ակտը չկատարելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջները խախտելու, սեքսուալ բնույթի բռնի գործողության, շորթման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, ինքնիրավչության, մարդու առևանգման, ծառերը, թփերը ապօրինի հատելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է ֆիզիկական ներգործության 1 դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար. 2 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները