Արտաքին 2 տարի առաջ - 13:21 29-09-2024

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության ծորհրդի շտապ նիստ է պահանջել Լիբանանում իսրայելական գործողությունների առնչությամբ

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը խնդրել է Անվտանգության խորհրդին արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու Իսրայելի մարտական ​​գործողությունները Լիբանանում և ողջ տարածաշրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հավելելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում Ամիր Սայիդ Իրավանին 15 անդամներից բաղկացած խորհրդին խնդրել է շտապ նիստ գումարել Իսրայելի հարձակման և «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանության վերաբերյալ:

Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը խստագույնս դատապարտում է իսրայելական գործողությունները և, նկատի ունենալով դրանց սարսափելի հետևանքները տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար, Իրանը խնդրում է Անվտանգության խորհրդին՝ վճռականորեն և խստորեն դատապարտել Իսրայելին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
12:59 Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան