Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:20 27-09-2024

ԱՄՆ-ից փոխանցվելիք 20 մլն դոլարին համարժեք գումար Փաշինյանի կառավարությունը միայն վատնել է. ԱՆԻՖ-ի հետքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանին ԱՄՆ կառավարությունը 20 միլիոն դոլար է տրամադրելու, որը թեեւ մեծ գումար է թվում, բայց արժեզրկվում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումների ֆոնին: «Ժողովուրդ» օրաթերթը օրինակներով ցույց կտա, թե ՀՀ իշխանությունը նման գումարներն ինչպես է ծախսում-մսխում:

ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենը եւ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը, անդրադարձ կատարելով Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին՝ հայտարարել են հետագա զարգացումները խթանելու նպատակով Միացյալ Նահանգների կողմից ՀՀ-ին 20 մլն 600 հազար ԱՄՆ դոլար տրամադրելու մասին։ 20 մլն 600 հազար դոլարը համարժեք է մոտ 7 մլրդ 981 մլն դրամի։

Ինչ խոսք, լավ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին այդքան մեծ օգնություն է ուղարկում, բայց խիստ կասկածելի է, թե ինչպես կօգտագործի այս գումարը իշխանությունը: Թերթենք ԱՆԻՖ-ի հաշվետվությունները։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2019 թվականի մայիսին ստեղծվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ԱՆԻՖ), որի ծրագրերի համար ՀՀ պետբյուջեից ներդրվեց 4 մլրդ 734 մլն ՀՀ դրամ՝ գրեթե 13 մլն դոլար: Այսինքն՝ պետությունը խոշոր ներդրում արեց, որը ձախողվեց, եւ 5 տարի անց պետությունն ԱՆԻՖ-ին անհատույց հատկացրեց եւս 1 միլիարդ 700 միլիոն դրամ պարտավորությունների մարման համար։

Այսինքն, ԱՆԻՖ-ը, 13 մլն դոլարի ներդրմամբ բացվելուց հետո, 5 տարի գործեց անօգուտ եւ դեռ 5 միլիոն դոլար էլ հատկացվեց, որ լուծարվի: Ու հիմա, երբ համեմատում ենք 20 մլն ԱՄՆ դոլարի օգնության սպասումը եւ ԱՆԻՖ-ի համար մեր աղքատիկ բյուջեից կատարած ծախսերը, տեսնում ենք, որ դրանք գրեթե հավասար են, քանզի ԱՆԻՖ-ն «արժեցավ» 18 մլն դոլար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել