Ուղիղ եթեր
«Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել. Քաղաքացուն կվճարվի 2 հազար եվրո
copy image url

«Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել. Քաղաքացուն կվճարվի 2 հազար եվրո

Ներքին 8 ամիս առաջ - 17:35 26-09-2024
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Միքայելյանն ընդդեմ Հայաստանի գործով Հայաստանին պարտավորեցրել է վճարել 2․000 եվրո։ Դատարանը գտնում է, որ Հայաստանի ներպետական դատարանները չեն ունեցել համապատասխան և բավարար պատճառներ Միքայելյանին կալանքի տակ պահելու համար, հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «2016թ․-ին Սասնա ծռեր խմբավորման կողմից զինված ապստամբությանը հաջորդեցին ցույցեր, երթեր և հավաքներ Երևան քաղաքի մի շարք փողոցներում։ Գագիկ Միքայելյանը, ով այդ ժամանակ աշխատում էր Երևանի դպրոցներից մեկում որպես ուսուցիչ, հազարավոր անձանց նման իրացրել է հավաքներին մասնակցելու իր իրավունքը։ Հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցերի կողմից Գ․ Միաքայելյանը ձերբակալվել է և տարվել ոստիկանության բաժանմունք։ Ապա վերջինիս մեղադրանք է առաջադրվել այդ ժամանակ ցույցերը և ցացարարներին ցրելու նպատակով կիրառվող հայտնի «զանգվածային անկարգություններին մասնակցելը» հանցակազմով։

2016թ-ից ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը ստանձնել է Միքայելյանի իրավունքների պաշտպանությունը։ Իրավունքների պաշտպանությունը ներառել է ինչպե՛ս մեղադրանքի շուրջ Միքայելյանին պաշտպանելը ներպետական դատարաններում, այնպե՛ս էլ կալանավորման իրավաչափությունը վիճարկելը և՛ ներպետական դատարաններում, և՛ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։

ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ ըստ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հաստատված նախադեպային իրավունքի, կալանավորման օրինականությունը հիմնավորող պայմանն այն է, որ ձերբակալված անձի նկատմամբ առկա լինի հանցագործության կատարման ողջամիտ կասկած, սակայն որոշակի ժամանակահատված անց այն այլևս բավարար չէ: Նման դեպքերում Դատարանը պետք է պարզի, թե արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերը շարունակում էին արդարացնել ազատությունից զրկելը: Երբ նման հիմքերը «համապատասխան» և «բավարար» են, Դատարանը նաև պետք է պարզի, թե արդյոք պետական մարմինները «հատուկ ջանասիրություն» են ցուցաբերել դատական վարույթների ընթացքում: ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ կալանքի ցանկացած ժամկետի հիմնավորումը, որքան էլ որ կարճ լինի, պետք է հիմնավոր կերպով ապացուցվի պետական մարմինների կողմից: Որոշելիս՝ արդյոք անձը պետք է ազատ արձակվի կամ մնա կալանքի տակ, պետական մարմինները պարտավոր են դիտարկել նաև այլընտրանքային միջոցառումներ՝ ապահովելու տվյալ անձի ներկայությունը դատարանում: Դատական ծառայողի՝ կալանավորման համար «համապատասխան» և «բավարար» պատճառաբանելու պահանջը, ի լրումն ողջամիտ կասկածի, կիրառվում է արդեն իսկ կալանավորումը նշանակելու մասին առաջին որոշման ժամանակ, այսինքն՝ «անմիջապես» ձերբակալությունից հետո։ Հետևաբար, ՀՔԱՎ բողոքը ընդունելի է և բացահայտում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:

2024թ-ի սեպտեմբերի 26-ին ՄԻԵԴ-ը Միքայելյանն ընդդեմ ՀՀ -ի որոշում է հրապարակել, որով արձանագրել է՝ Հայաստանի ներպետական դատարանները չեն ունեցել համապատասխան և բավարար պատճառներ Միքայելյանին կալանքի տակ պահելու համար և փոխհատուցում է սահմանել 2․000 եվրո։

Չատինյանը նշում է, որ Հայաստանի Հանրապետության դեմ ինչպես կոնվենցիայով նախատեսված մնացած հիմնարար իրավունքների խախտումների գործերը, այնպես էլ 5-րդ հոդվածի խախտման փաստը ճանաչելու տեսանկյունից շատ կարևոր է նմանատիպ վճիռների հայտարարությունը, քանի որ ՀՀ-ում մշտապես որպես խափանման միջոց ընտրվում է կալանավորումը և հատկապես ցույցերի, երթերի, խաղաղ հավաքների ընթացքում կիրառվում է որպես պատժիչ միջոց։

Ամենից շատ դիտված

18:22 Իրանից ճառագայթման վտանգ կա, բայց մեր ժողովուրդն անտեղյակ է
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
20:24 «Մենք հպարտանում ենք ձեզնով պարոն վարչապետ». ադրբեջանցու հայերեն մեկնաբանությունը՝ Փաշինյանի գրառման տակ
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
20:04 ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը. Բաքվի պատասխանը՝ ԱԳՆ-ին
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը
18:55 Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 37-ամյա վարորդը բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել վարորդին
19:25 Հեռու մեզնից․ որդիս Աննա Հակոբյանի հետ չի նախաճաշել․ Հակոբ Ավետիքյան
11:32 ՌԴ–ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին
21:11 Գյուղից գնացողները էլ չեն ուզե հետ գան. Վարդաղբյուր գյուղում տարեցտարի ավելացել են փակ դռները