Ներքին 2 տարի առաջ - 23:17 25-09-2024

Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է չայրել խոզանները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

«Հաճախ մարդիկ, չգիտակցելով դրա բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո այրում են խոզաններն ու բուսական մնացորդները՝ ուղղակի նպաստելով շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը։

Հրդեհները կարող են ոչնչացնել բնակմիջավայրերը, ներառյալ անտառները, առանձին էկոհամակարգերը` խոտածածկ և ջրաճահճային տարածքները: Սա հանգեցնում է տարբեր բույսերի և կենդանիների տեսակների համար կարևոր ապաստարանների և բնադրավայրերի կորստի:

Շատ տեսակներ, մասնավորապես որդերը, միջատները, սողունները, մանր կաթնասունները, կրծողները, մանր թռչունները, չունեն հնարավորություն հրդեհներից պաշտպանվելու կամ փրկվելու համար: Նրանք, ինչպես նաև դրանց բները, ձվերը, ձագերը և այլն, կարող են ոչնչանալ կրակի կամ ծայրահեղ շոգի պատճառով, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազմանը:

Հրդեհները կարող են խախտել էկոհամակարգերի նուրբ հավասարակշռությունը, կարող են խաթարել էկոլոգիական գործընթացները, ինչպիսիք են սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը, բույսերի սերմերի տարածումը: Այս խանգարումը կարող է ազդել տեսակների, ինչպես նաև էկոհամակարգերի ինքնավերականգնման հատկության վրա: Հրդեհի նկատմամբ զգայուն որոշ տեսակներ կարող են անհետանալ, մինչդեռ կրակին դիմակայելու ունակ տեսակները կարող են գերիշխող դառնալ: Սա կարող է հանգեցնել տեսակների կազմի փոփոխության, դրանց միջև նուրբ կապերի հավասարակշռության խախտման ու կենսաբազմազանության կորստի:

Որոշ էկոհամակարգերի դեպքում երկար ժամանակ է պահանջվում հրդեհից վերականգնվելու համար, հատկապես, եթե հրդեհների հաճախականությունն ու ուժգնությունը ավելի բարձր է, քան էկոհամակարգերի ինքնավերականգնման հատկությունը:

Ինքնավերականգնման այս երկար ժամանակահատվածը կարող է վտանգել տարբեր բուսական և կենդանական տեսակների, դրանց պոպուլյացիաների վերականգնումը»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին