Սպորտ 1 տարի առաջ - 22:01 25-09-2024

«Նոան» Երևանի կենտրոնում տեղադրել է Կոնֆերենցիաների լիգայի հետհաշվարկի վահանակը

Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, տեղադրվել է «Նոայի»՝ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի մեկնարկային խաղի հետհաշվարկի վահանակը։ Հետհաշվարկի մեկնարկը տվել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Միջոցառմանը ներկա են եղել թիմի ֆուտբոլիստները, երկրպագուները։

Վահանակի վրա տեղադրված է tickets.noahfc.am կայքի հասցեն և QR կոդեր՝ «Մլադա Բոլեսլավի» հետ կայանալիք խաղի տոմսեր ձեռք բերելու համար։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի «Նոա»- «Մլադա Բոլեսլավ» խաղը կկայանա հոկտեմբերի 3-ին՝ Երևան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ դուրս եկավ սահմանելով մի շարք ռեկորդներ։ Երևանյան թիմը եվրոպական 50 թիմերից միակն էր, որը պայքարը սկսելով որակավորման առաջին փուլից՝ հաղթահարեց 4 փուլ։

«Նոան» նաև ընթացիկ մրցաշրջանի որակավորման փուլերի ամենախոշոր հաշվով հաղթանակը տարավ՝ 7։0 հաշվով հաղթելով Մալթայի «Սլիմա Ուոնդերերսին»։

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում հոկտեմբերի 24-ին երևանյան թիմը կհյուրընկալվի ավստրիական «Ռապիդին», իսկ նոյեմբերի 7-ին` Լոնդոնի «Չելսիին»: Նոյեմբերի 4-ին «Նոան» կընդունի Ռեյկյավիկի «Վիկինգուրին», դեկտեմբերի 12-ին՝ Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին, իսկ Լիգայի փուլի վերջին խաղում դեկտեմբերի 19-ին կհյուրընկալվի սերբական «Բաչկա Տապոլային»:

Տեսանյութը՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին