Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:33 24-09-2024

Տղաներիս վերջին ծնունդը հեռախոսով ենք շնորհավորել, պոստերում էին․ Արցախում զոհված զույգ եղբայրներն այսօր կդառնային 23 տարեկան

«Միշտ մեծ ուրախությամբ ենք նշել այս օրը, իրենք էլ էին այդպես սիրում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված զույգ եղբայրների հայրը։

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զույգ եղբայրներ Արմեն և Ռուբեն Շահինյաններն այսօր կդառնային 23 տարեկան։

«Իրենց վերջին ծննդյան օրը նրանք ծառայության մեջ են եղել։ Հեռախոսով ենք շնորհավորել, նրանք պոստերում էին։ Չէին ուզում ցույց տալ։ Ինձ առանձին խնդրեցին, որ կնոջս չասեմ, որ պոստերում են։ Այդպես կինս զանգեց, շնորհավորեց, անգամ չհասկացավ, որ երեխաները դիրքերում էին»,- ասաց Գեղամ Շահինյանը։

Հերոսների հայրը մեզ հետ զրույցում նաև հիշատակեց իր և տղաների վերջին խոսակցությունը ողբերգական դեպքից առաջ։

«Վերջին անգամ խոսել էինք հոկտեմբերի 28-ին։ Մեկ շաբաթ չէին զանգել, շատ անհագիստ էինք։ Զանգեցին, թե բա՝ պապ ջան ո՞նց եք։ Ասացին, թե հարմար չէ, դրա համար չեն զանգել։ Վերջում էլ ասացին, որ երեք օր չեն զանգի, բայց հենց վերադառնան, նորից կզանգեն։ Եվ դա եղավ վերջին զրույցը։

Երեկ գիշերը՝ ժամը 12-ին, էլ ենք գնացել տղաներիս շիրիմին, այսօր էլ ենք գանլու։ Մեր երեխաների հետ զոհված տղաների ծնողներներն էլ գալու»,- եզրափակեց հերոսների հայրը։

Զոհված տղաների հայրը՝ Գեղամ Շահինյանը, պատմեց, որ կռվի օրերին գնացել է կենտրոնական հավաքակայան, որպեսզի կամավորագրվի և մեկնի առաջնագիծ, տղաների հետ հայրենիքը պաշտապնելու, սակայն արգելել են։

Հիշեցնենք, որ 2019թ․ դեկտեմբերի 17-ին են եղբայրները զորակոչվել բանակ։ Ծառայել են Մարտակերտում։ Ծառայության ընթացքում բարձր առաջադիմության և կարգապահության շնորհիվ ստացել են սերժանտի կոչում։ Հոկտեմբերի 22-ին փորձել են եղբայրներին բաժանել, սակայն նրանք չեն համաձայնվել՝ ասելով․ «Պարո՛ն գեներալ, միասին ծնվել ենք, եթե պետք լինի, միասին էլ կզոհվենք, մեզ Աստված չի կարողացել բաժանի, Դուք ո՞նց եք բաժանում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան