Ներքին 1 տարի առաջ - 15:15 24-09-2024

Գեղարքունիքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը

Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս մայրուղու «Արևիկ» հանգստյան գոտուց դեպի Շողակաթ բնակավայր տանող 20 կիլոմետրանոց ճանապարհահատվածում անցկացվել է Գեղարքունիքի մարզում «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը։

Մրցաշարն առաջին անգամ էր անցկացվում դպոցականների շրջանում, որին կարող էին մասնակցել հանրակրթական դպրոցների և վարժարանների 10-12 դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը։

Թիմերի կազմերում հանդես են գալիս 1 տղա և 1 աղջիկ։

Մրցաշարն անցկացվում է 2 փուլով՝ մարզային և հանրապետական։

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլին Գեղարքունիքի մարզում մասնակցել են 83 հանրակրթական դպրոցների հավաքական թիմեր։

Գլխավոր մրցավարն էր Արմեն Երիցյանը։

«Դպրոցականների անվտանգությունն ապահովում էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և պարեկային ծառայության աշխատակիցները։

Մասնակիցների առաջին բժշկական օգնությունը ապահովում էին Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի բժշկական կենտրոնների շտապ օգնության բրիգադները։

Ծավալվեց հետաքրքիր և անզիջում պայքար, որի արդյունքում առաջին հորիզոնականում հայտնվեց Վարդաձորի միջնակարգ դպրոցի թիմը։

Երկրորդ տեղում էր Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, երրորդ տեղում՝ Ճամբարակի ավագ դպրոցի թիմը։

Հաղթող թիմերին կհանձնվեն գավաթներ և հավաստագրեր։

Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը սեպտեմբերի 28-29-ին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության «Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ