Արտաքին 1 տարի առաջ - 21:17 21-09-2024

Հեղեղվել է Հունգարիայի մայրաքաղաքը

Հունգարիայում հեղեղումները հասել են կրիտիկական կետի:

Դանուբ գետը հորդառատ անձրևների պատճառով վարարել է, ինչի հետևանքով երկրում արդեն մի քանի օր է՝ աղետալի իրավիճակ է: Ջուրը հասել է մայրաքաղաք Բուդապեշտի կենտրոն: Խորհրդարանի շենքի մի հատված մնացել է ջրի տակ:

Ջրհեղեղից տուժել է նաև գյուղատնտեսական ոլորտը, ֆերմերները բողոքել են, որ բերքի մեծ մասը վնասվել է: