Ներքին 2 տարի առաջ - 11:42 20-09-2024

ԱԱԾ-ն կանխել է Սևան քաղաքից 77 մլն-ից 116 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդերի և թանկարժեք իրերի հափշտակումը

2024 թվականի սեպտեմբերի 16-ին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակչին և նրա կնոջը պատկանող, նույն քաղաքում գտնվող բնակարանից նախապատրաստվում է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 77.446.000-ից 116.169.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի և այլ թանկարժեք իրերի հափշտակություն:

ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից համակարգված և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, իրենց կամքից անկախ հանգամանքներով, չեն կարողացել իրագործել հանցավոր մտադրությունը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 43-252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի, 318-րդ հոդվածի 1-ին մասի և 319-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում Սևանի քննչական բաժնի և ԱԱԾ աշխատակիցների համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ հանցավոր խմբի կազմակերպման նպատակները, ինչպես նաև՝ խմբի կազմակերպիչների և անդամներից մի քանիսի ինքնությունը։

Մասնավորապես՝ ապացուցողական գործողություններով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք, համաձայնության գալով, մտադրվել են խմբի կազմում իրականացնել Սևան քաղաքի վերոհիշյալ բնակիչներին պատկանող բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, որն իրագործելու համար ստեղծել են հանցավոր կազմակերպություն՝ կայուն խումբ՝ դրա կազմում ընդգրկելով նաև այլ անձանց:

Հանցավոր խմբի կազմակերպիչները, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար, պայմաններ են ստեղծել, մանրամասն պլանավորել են իրենց գործողությունները. օրեր առաջ կատարել են տուժողների բնակարանի ու հարակից տեղանքի ուսումնասիրություն, այդ թվում մշակել են նշված տարածքի անցուդարձը հսկելու և իրենց քողարկելու, հանցանքը կատարելու համար բնակարան ապօրինի մուտք գործելու և այնտեղից հեռանալու հնարավոր աննկատ ուղիների վերաբերյալ ծրագրեր, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել բնակարան ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակությունը, քանի որ հանցագործության նախապատրաստության ընթացքում բացահայտվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ 2 անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Որոշում է կայացվել, դատարան ներկայացնելու համար, ձերբակալել նշված անձանց։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում խմբի անդամներից երկուսը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, նրանց մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով և 43-253-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ հիշյալ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Նախաքննության ընթացքում բնակարաններում և ավտոմեքենայում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ՝ օդաճնշիչ ատրճանակ, դանակ, խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնց վերաբերյալ նշանակվել են փորձաքննություններ, ինչպես նաև հայտնաբերվել է Սևան քաղաքի քարտեզը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր կազմակերպության մյուս անդամներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի