Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:49 19-09-2024

Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40-ը

Հայաստանը վերացրել է Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության հայտնաբերած 41 թերություններից 40–ը, վերջին թերության շտկման փուլում է, որից հետո հերթական աուդիտի նպատակով կհրավիրի եվրոպացի գործընկերներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում:

Նախարարն ասաց, որ տարիներ ի վեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ որպես պետական մարմին, ունեցել է որոշակի թվով հաստիքներ և ցածր աշխատավարձ, ինչն էլ հանգեցրել է նրան, որ կոմիտեի շատ աշխատակիցներ դուրս են եկել և աշխատանքի անցել մասնավոր ավիաընկերություններում, երբեմն նաև տեղափոխվել այլ երկրներ:

«Եվ, երբ մեր եվրոպական ավիացիոն ոլորտի գործընկերներն այց ու ուսումնասիրություն են իրականացրել մեզ մոտ, արձանագրել են, որ այդ քանակի մարդկանցով հնարավոր չէ այդ ոլորտի որոշ անվտանգային հարցեր բավարար չափով ապահովել, ինչն էլ հիմք է դարձել, որ մեր ավիացիոն ոլորտը դեպի Եվրոպա ուղղությամբ հայտնվի «սև ցուցակում»: Նրանք արձանագրել են 41 տարբեր թերություններ, բայց դրանք հիմնականում առնչվում են աշխատակիցների քանակին: Սակայն այդ 41 թերություններից 40–ը վերացված է»,–ասաց նախարարը:

Կառավարությունն աշխատանքներ է տանում, որ Հայաստանի ավիացիոն ոլորտը դուրս գա ԵՄ սև ցուցակից: Վերջին թերության շտկման փուլում են, որից հետո եվրոպացի գործընկերներին կհրավիրեն Հայաստան՝ անցկացնելու հերթական աուդիտը:

«Հույս ունենք, որ բոլոր շտկումներն իրենց ի ցույց կդնենք և կկարողանանք հայկական ավիաուղիների դեպի Եվրոպա թռչելու հնարավորություն ունենալ»,–ասաց Սանոսյանը:

Հայկական ավիացիան Եվրամիության «սև ցուցակում» էր հայտնվել 2020 թվականի հունիսից: Արգելվել է բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է