Ուղիղ եթեր

Ըստ էության․ Արցախ վերադարձի ճանապարհը անցնում է ուժեղ Հայաստանով. դա անհնար է այս իշխանության հետ

Ներքին Տեսանյութ Ըստ էության 9 ամիս առաջ - 22:17 19-09-2024
Այսօր լրանում է Արցախի լիակատար հայաթափման մեկ տարին։

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին։

Նրա հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի Եռաբլուր զինվորական պանթեոն չայցելելու, ներկայումս Հայաստանում արցախահայության խնդիրների, գերիների վերադարձի, արցախահայերի վերադարձի մասին։

Անդրադառնալով հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չանդրադարձավ Արցախի հայաթափման մեկ տարվան, այլ նաև չայցելեց Եռաբլուր, Հակոբյանը նշեց, որ վաղուց չի զարմանում և չի զայրանում այս իշխանությունների պահվածքից։

«Իրենց պարագայում դա օրինաչափ է։ Դուք ասում եք մեկ տարի անց, ես կասեմ արդեն մեր ծանր ժամանակահատվածում, երբ մենք շրջափակված էինք թշնամու կողմից, իրենք երջանիկ էին և նույնիսկ սոցիալական ցանցերում, եթե չեմ սխալվում նկարներ կային լայն ժպիտներով։ Մարդիկ ծրագրեր ունեն և այդ ծրագրի մի հատվածը իրականացրել են։ Մարդիկ հաղթել են իրենց ծրագրով»,- ասաց նա։

Խոսելով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարության մասին, որ Արցախը հանձնել են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, որպեսզի 100 հազար ավելի ցուցարարներ ունենան և իշխանափոխություն անեն, Հակոբյանը նշեց, որ դրան նախևառաջ պետք է արձագանքի հանրության այն հատվածը, ովքեր ընտրել են այս իշխանություններին։

«Ինչպես կարող էին կրթական նման մակարդակով մարդկանց բերել իշխանության։ Չեմ ուզում որակավորել, պիտակավորել կամ ինչ-որ հատկանիշներ նշել հիմա, թող յուրաքանչյուրն ինքը տա այդ որակավորումները, բայց իշխանության մեջ չգտնվող մարդը ինչպես կարող է հանձնել երկիրը»,- ասաց Հակոբյանը։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:00 4 անշարժ գույք, 4.3 մլն ավանդ, 4․6 մլն կանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Սրբուհի Գալյանի ունեցվածքը
19:06 Եթե տերտերները ըդքան անմեղ ու սուրբ են, ընչի՞ չեն հակադարձե. գյումրեցի վաճառական
17:02 Աբովյանում մայրը զուգարանում ծննդաբերելուց հետո փորձել է սպանել նորածնին․ armlur.am
18:17 Չնայած Ադրբեջանը ՌԴ-ի օգնությամբ Արցախը գրավեց, Ալիևը գիտի՝ Պուտինը կարող է թիկունքից հարվածել
16:20 Դեղերը պակասում են, գները՝ աճում. դեղատներում վիտամին C և թորած ջուր չկա
23:47 Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից
22:35 Առաջարկել են Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող անցակետը «Թալեաթ փաշա» վերանվանել
09:00 Աննա Հակոբյանն իզուր է կարդում Ֆինլանդիայի պատմությունը 
22:49  «Mercedes G»-ի վարորդը, ով հետախուզման մեջ էր, փորձել է խույս տալ պարեկներից՝ անցնելով կարմիր լույսերի տակով  
19:29 Վարչապետի կինը կարդում է «Ֆինլանդիայի պատմությունը». Ռուբեն Վարդանյանը ՀՀ-ի համար վկայակոչում էր հենց Ֆինլանդիայի փորձը