Ուղիղ եթեր
ԽՍՀՄ կարմիր տեռորի ու ստալինյան բռնաճնշումների փուլում, Պոլ Պոտի Կամբոջա ու Նիկոլի Հայաստան․ Կարեն Վրթանեսյան
copy image url

ԽՍՀՄ կարմիր տեռորի ու ստալինյան բռնաճնշումների փուլում, Պոլ Պոտի Կամբոջա ու Նիկոլի Հայաստան․ Կարեն Վրթանեսյան

Ներքին 8 ամիս առաջ - 00:47 19-09-2024
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նորագույն պատմությունում առաջին դեպքը, երբ որևէ պետություն իր քաղաքացիներին զանգվածաբար իրավազրկեց, Խորհրդային Ռուսաստանն էր, ապա նաև ողջ ԽՍՀՄ-ը։

ՌԽՖՍՀ 1918թ․ սահմանադրությունն արգելեց դասակարգային "սխալ" ծագմամբ անձանց ընտրել ու ընտրվել (առևտրականներ, ձեռներեցներ, նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ևն, ևն)։ Համանման նորմեր հերթով հաստատվեցին խորհրդային մյուս հանրապետությունների սահմանադրություններում, այդ թվում՝ Հայաստանի ԽՍՀ 1922թ․ սահմանադրությունում։

Այս իրավազրկումը, ինչպես հայտնի է, ունեցավ նաև շարունակություն․ նշված կատեգորիաներին պատկանող մարդիկ հետագայում դարձան ստալինյան բռնաճնշումների առաջնահերթ թիրախներից։

Ինձ հայտնի հաջորդ օրինակը Նացիստական Գերմանիայում 1935թ․ սեպտեմբերի 15-ին ընդունված նյուրնբերգյան օրենքներն էին։

Մասնավորապես դրանցից "Ռեյխի քաղաքացու մասին օրենքը" զրկում էր Գերմանիայի հրեաներին քաղաքացիությունից և նրանց համար սահմանում բազմաթիվ սահմանափակումներ։

Սա, ինչպես այժմ արդեն հայտնի է, Եվրոպայի հրեաների ցեղասպանության սկիզբն էր։

Հաջորդը Հարավաֆրիկյան Հանրապետությունն էր, որտեղ 1948թ․-ից սկսված ապարտեիդի քաղաքականության արդյունքում երկրի սևամորթ բնակիչները զրկվեցին քաղաքացիությունից ու իրենց գրեթե բոլոր իրավունքներից։

Հաջորդ օրինակը Կամբոջան էր՝ Կարմիր քմերների իշխանության տարիներին։ Նրանք երկրի բնակչությունը բաժանեցին չէ երեք կատեգորիայի "հիմնական ժողովուրդ", "նոր ժողովուրդ" և պայմանական "վերնախավ" (մտավորականություն, հոգևորականներ, զինվորականներ, պետական ծառայողներ, ևն, ևն)։ Վերջին երկու կատեգորիայի քաղաքացիները տոտալ իրավազրկվեցին։ Գրեթե անմիջապես սկսվեց նաև այդ կատեգորիաների ֆիզիկական բնաջնջումը։

Բոլոր այս դեպքերում իրավազրկումն ուղեկցվում էր նաև մի քանի պրոցեսներով․

1․ զոհերի հանդեպ տարվում էր պետական մակարդակով ատելության անթաքույց քարոզ;

2․ զոհերի թվից առանձին հանցագործների արարքների համար հռչակվում էր զոհերի խմբային պատասխանատվություն - ընդ որում անգամ էական չէր, թե կոնկրետ անհատի հանցանքը ապացուցված էր, թե ոչ;

3․ զոհերը հռչակվում էին հանրության առջև ծառացած ամենատարբեր խնդիրների (սոցիալական, տնտեսական, անվտանգային) համար մեղավորներ;

4․ և որպես "պսակ" նախորդ պրոցեսների՝ մարդկության դեմ հանցագործություն կամ ցեղասպանություն։

Ու վերջապես վերջին օրինակը։ 2023թ․-ին արցախցիների մասսայական իրավազրկումը։

ԽՍՀՄ կարմիր տեռորի ու ստալինյան բռնաճնշումների փուլում, Նացիստական Գերմանիա, Հարավային Աֆրիկա ապարտեիդի տարիներին, Պոլ Պոտի Կամբոջա ու Նիկոլի Հայաստան»։

Ամենից շատ դիտված

22:16 Արարատ Միրզոյանի կինը պաշտոն է ստացել
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
22:43 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 22-ամյա երիտասարդ
21:36 Խոշոր հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին գործող հայտնի «Աղբյուր» հացատանը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
20:55 Բաքվում այսօր հարցաքննվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը
18:00 Ճիշտ են անում, որ 150 դրամը չեն վճարում, 100-ը լրիվ հերիք էր․ հարցում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
18:43 Երևանում փախցրել են «Mercedes»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենաների վթարի հեղինակ
21:19 50%-ից ավելի է վնասը, սաղ բերքը կարկուտը սրբեց, տարավ. Արթիկում փոխհատուցում չեն տվել