Ներքին 2 տարի առաջ - 20:33 18-09-2024

Ոստիկանները որոնում են 31-ամյա տղամարդուն ծեծի ենթարկած, դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած 2 կասկածյալներին. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում են Երևանի բնակիչներ 24-ամյա Վլադիմիր Մ․-ն և 34-ամյա Աղասի Ա․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են սեպտեմբերի 7-ին Երևանի բնակիչ 31-ամյա Գ․ Բ․-ին դաժան ծեծի ենթարկելու, դանակի մի քանի հարվածներ պատճառելու մեջ։

Այդ օրը ժամը 16։30-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող վերք, դանակահարություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով այնուհետև տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ պարզվել, որ նա ունեցել է «կրծքավանդակի և հետույքի բազմակի կտրած-ծակած վերքեր, քթոսկրերի կոտրվածք հարցականով» վնասվածքներ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ Գ․ Բ․-ի հետ վիճաբանությունը տեղի է ունեցել Տոլբուխինի փողոցի 7-րդ հասցեի մոտ և հենց այդ վայրից էլ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ նրա հետ վիճաբանել են Վլադիմիր Մ․-ն և Աղասի Ա․-ն։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում