Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:54 18-09-2024

Երեք անձ ձերբակալվել է՝ քաղաքացուն առևանգելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացուն առերևույթ առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ, այս մասին հայտնում են ՀՀ ԿՔ-ից։

«Սեպտեմբերի 18-ին՝ գիշերը, հաղորդում է ստացվել այն մասին, որ մի քանի անձինք, քաղաքացու կամքին հակառակ, ավտոմեքենայով նրան տեղափոխել են Էջմիածին քաղաք և սպառնացել:

Հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 460-րդ հոդվածի 1-ին մասով և 194-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված ապացուցողական և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ քրեական վարույթով տուժող ճանաչված անձը գումարային հարցի շուրջ տարաձայնություններ է ունեցել Ռ.Բ.-ի հետ: Նույն հարցի կապակցությամբ, նախնական տվյալներով, վերջինիս ընկեր Ա.Հ.-ն, ով միաժամանակ հանդիսանում է տուժողի մորեղբոր տղան, զանգահարել է տուժողին և պահանջել ու պնդել է պարտք-գումարն անհապաղ վճարել՝ միաժամանակ պահանջելով հանդիպել:

Նշված հանդիպմանը Ա.Հ.-ն գնացել է իր չորս ընկերների հետ, որի ժամանակ հայտնել է, թե պարտք-գումարի դիմաց տուժողին պատկանող Կրայսլեր 200 մակնիշի ավտոմեքենան պետք է տանի Էջմիածին քաղաք՝ սպառնալով, որ եթե իրենց հետ չգնա, ապա նրան ավտոմեքենայի բեռնախցիկում կտեղափոխեն:

Այնուհետև, տուժողի կամքին հակառակ, վերջինիս նստեցրել են նրան պատկանող ավտոմեքենայի հետնամասում և տեղափոխել Էջմիածին քաղաք, որտեղ Ա.Հ.-ն և վերջինիս ընկերներից մեկը յուրաքանչյուրը մեկ անգամ բռունցքով հարվածել են տուժողի գլխի հատվածին, իսկ Ա.Հ.-ն սպառնացել է կյանքից զրկել նրան, եթե հաջորդ օրը չվերադարձնի գումարը:

Դրանից հետո նշված ավտոմեքենայով, տուժողի կամքին հակառակ, նրան տեղափոխել են Էջմիածին-Մասիս ճանապարհահատված, որտեղ նրանց դիմավորել է Ռ.Բ.-ն։ Վերջինս հնչեցրել է հայհոյանքներ ու պահանջել պարտք մնացած գումարը վերադարձնել մինչև հաջորդ օրը՝ ժամը 13։00-ը՝ սպառնալով սպանել նրան և վնասել ընտանիքի անդամներին:

Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում վերոհիշյալ անձանցից երեքը, ովքեր, պարզվել է, ՀՀ Արմավիրի մարզի բնակիչներ են, հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ մյուս երկու անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողներին:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է