Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 09:40 18-09-2024

Լիբանանում փեյջերների պայթյունից կա 9 զոհ, հազարավոր վիրավորներ. հարձակումը վերագրվում է «Մոսադ»-ին

Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման ներմուծած հազարավոր փեյջերների պայթյունի հետևանքով 9 մարդ է զոհվել, գրեթե 3000 մարդ՝ վիրավորվել։ Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ պայթուցիկ նյութը տեղադրվել է 5000 փեյջերի մեջ Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության կողմից։

Պայթած փեյջերներն, ըստ գործակալության աղբյուրի, Իսրայելի հետախուզական ծառայության կողմից փոփոխության են ենթարկվել արտադրության փուլում։

«Սարքի ներսում «Մոսադ»-ը վահանակ է տեղադրել, որն ունի պայթուցիկ նյութ, որը կոդ է ստանում։ Այն շատ դժվար է որևէ կերպ հայտնաբերել՝ նույնիսկ սարքի կամ սկաների միջոցով», - ասել է աղբյուրը։

Նա հավելել է, որ 3000 փեյջերներ պայթել են, երբ դրանց ուղարկվել է կոդը՝ միաժամանակ ակտիվացնելով պայթուցիկները։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև Բեյրութում Իրանի դեսպանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Լիբանանի անվտանգության ծառայության աղբյուրը հայտնել է, որ փեյջերները Թայվանում տեղակայված Gold Apollo ընկերության արտադրանքն էին, սակայն ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դրանք պատրաստվել են BAC ընկերության կողմից, որն ունի իր ապրանքանիշն օգտագործելու արտոնագիր։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել