Ներքին 1 տարի առաջ - 18:25 16-09-2024

Մոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արարատի մարզի Մոշաղբյուրի Սբ Կարապետ և Լանջանիստի Սպիտակ վանք հուշարձաններ։

Մոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում է բարերարի միջոցներով. ամբողջությամբ փոխվում են տանիքածածկերը, ամրակայվում են վնասված հատվածները։ Ըստ նախագծի՝ վերականգնվելու են նաև տապանատունը և զանգակատունը։ Տեղում քննարկվել են նախագծային փոփոխությունների հետ կապված հարցեր՝ դրանք շուտափույթ լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու պայմանավորվածությամբ։

Լանջանիստի Սպիտակ վանքում մեծածավալ պեղման աշխատանքներ են իրականացվում Մասյացոտն թեմի պատվիրակությամբ։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբն արդեն հայտնաբերել է նոր եկեղեցի, գավիթ, արձանագիր խաչքարեր և բազմաթիվ տապանաքարեր։ Պեղման աշխատանքների արդյունքում կազմվելու են տարածքի հուշարձանների նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը և ներկայացվեն լիազոր մարմնի համաձայնեցմանը։

Ավելի վաղ նախարարության գիտամեթոդական խորհուրդը վերադարձրել էր վերականգնման նախագիծը՝ մեծածավալ պեղումների անհրաժեշտության նախապայմանով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից