Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 15:47 16-09-2024

Մակունցը Միչիգանի համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Սեպտեմբերի 11-ին և 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն աշխատանքային այցով գտնվել է Միչիգան նահանգի Դետրոիտ, Էնն Արբոր և Դիըրբորն քաղաքներում։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանը քաղաքավարության հանդիպում է ունեցել Դետրոիտի քաղաքապետ Մայք Դագընի հետ, հանդիպել է Օքլանդի գործադիր Դեյվիդ Քաուլթերին և Օքլանդի տնտեսական զարգացման տնօրեն Ջեան Բրոդին։ Վերջիններս դեսպանին ներկայացրել են Տավուշի մարզի հետ հնարավոր տնտեսական համագործակցության գաղափարը, որին դեսպան Մակունցը պատրաստակամություն է հայտնել աջակցել։

Դիըրբորն քաղաքում դեսպանը հյուրընկալվել է Միչիգանի համալսարանի Դիըրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից։ Համալսարանում տեղի է ունեցել հանդիպում համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում դեսպանը համապարփակ ներկայացրել է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ՀՀ անվտանգային իրավիճակին, ռազմագերիների և այլ պահվող անձանց առնչությամբ տարվող աշխատանքին, խաղաղության օրակարգին, սահմանազատման գործընթացին, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Շուրջ 2 ժամ տևած հարցուպատասխանի ընթացքում դեսպանն անդրադարձել է նաև այլ լրացուցիչ հարցերի։

Այցի երկրորդ օրը Էնն Արբոր քաղաքում դեսպանը հյուրընկալվել է Միչիգանի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից։ Հանդիպմանը ներկա են եղել ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ