Ներքին 1 տարի առաջ - 11:15 15-09-2024

Գեղարքունիքի մարզում Kia-ն, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորակին հարակից դաշտում․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայով Նավուր-Թթուջուր ավտոճանապարհի 34 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակին հարակից դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Թ․-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 57-ամյա Հարություն Ա․-ն և 43-ամյա Լիլիա Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վարորդ Արթուր Թ․-ն շտապօգնության ավտոմեքենայով Երևանի «Երևան» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վարորդն ու ուղևորները վերադառնում էին Շամշադինից, որտեղ այցելել էին զինվորին տեսության և ավտոմեքենայում բացի 3 ուղևորներից եղել են ևս 3 հոգի ու բարեբախտաբար նրանք չեն տուժել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան