Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:41 14-09-2024

Ադրբեջանի բանակում զինծառայող է մահացել

Ադրբեջանի Շամքիրի զինվորական դատախազությունը տեղեկություն է տարածել ՊՆ N-ի զորամասի զինծառայող, շարքային Բաղիրով Նուրբալի Ասիֆ օղլուի հրազենից արձակված կրակոցի հետևանքով մահանալու մասին։ Այս մասին ասել է զինդատախազի ավագ օգնական-Զինվորական դատախազության մամուլի ծառայության ղեկավար, արդարադատության գլխավոր խորհրդական Ֆիրադ Ալիևը։

Ըստ հաղորդագրության՝ ստացված տեղեկությունների համաձայն՝ Շամքիրի զինվորական դատախազության և զինվորական դատախազության քրեական և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները զննել են դեպքի վայրն ու դիակը, առգրավել իրեղեն ապացույցներ և կատարել այլ գործողություններ:

Ադրբեջանցի զինծառայողի մահվան դեպքով Շամքիրի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի ՔՕ 120.1 հոդվածի (Դիտավորյալ սպանություն) հատկանիշներով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ և կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողություններ։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը

Ձեզ գուցե հետաքրքրի