Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:31 14-09-2024

Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Սեպտեմբերի 14-ին կեսօրից հետո, 15-ի գիշերը, 16-ի, 18-19-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 14-ին, 16-ին և 19-ին երեկոյան ժամերին, 15-ի գիշերը, 17-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 15-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք