Ներքին 1 տարի առաջ - 14:34 13-09-2024

Չի վերահսկվում պետության կողմից․ ԿԲ-ի պարտադրանքը լավն է, բայց ավելորդ

2006 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը ստանձնեց Հայաստանի ֆինանսական հատվածի վերահսկողությունը։ Միասնական վերահսկողության համակարգին անցումը կարգավորվում էր Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միասնական համակարգի ներդրման մասին ՀՀ օրենքով։ Օրենքի համաձայն ֆինանսական համակարգի այլ մասնակիցների նկատմամբ վերահսկողության գործառույթները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին։

Այսօր Հայաստանում գրեթե բոլոր բանկերի անվանումների տակ կարող ենք տեսնել հետևյալ արտահայտությունը․

«Վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից»։

Իսկ ինչո՞ւ են վերահսկավում միայն բանկերը։ Նույն ձևաչափով կարող են վերահսկվել երկրի բժշկական կենտրոնները Առողջապահության նախարարության կողմից, կամ ինչո՞ւ օրինակ՝ լրատվական կայքերը չեն վերահսկվում ՊԵԿ-ի կողմից։

Պատասխանն ակնհայտ է՝ մաքսիմալ վստահություն ներշնչել բանկի հետ գործարք կնքել ցանկացող յուրաքանչյուր քաղաքացուն։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ, ում կարծիքով՝ սա արվում է միայն վստահություն ներշնչելու համար։

«Ըստ էության՝ բոլորը պետք է իրենց ոլորտների համար վերահսկողություն ունենան։ Դա պետության կարևորագույն գործառույթներից է։ Չի՛ կարելի սահմանափակվել միայն բանկերով։ Պետության կարևորագույն գործառույթները կարգավորիչ և վերահսկիչ գործառույթներն են, և դրանք չի՛ կարելի որևէ կերպ նսեմացնել։

Գրագետ քաղաքացին գիտի, որ չի կարող բանկը չվերահսկավել ԿԲ-ի կողմից։ Եթե բոլոր ոլորտներում վերահսկողություն լինի այնպես, ինչպես ԿԲ-ն է անում իր ոլորտում՝ ես կարծում եմ, որ շատ բան ավելի արդյունավել կլինի, քան այսօր է»,- նկատեց տնտեսագետը։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում