Ներքին 1 տարի առաջ - 10:13 13-09-2024

ՄՔԴ նախկին նախագահ Դոկտոր Չիլի Էբոե-Օսուջին անդամակցում է Զորյան ինստիտուտին

Զորյան ինստիտուտը ուրախությամբ տեղեկացնում է, որ միջազգային մեծ հեղինակություն վայելող իրավաբան և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին նախագահն դոկտոր Չիլի Էբոե-Օսուջիին 2024 թվականի հոկտեմբերի 1-ից անդամակցելու է ինստիտուտի տնօրենների ակադեմիական խորհրդին:

Դոկտոր Էբոե-Օսուջին եղել է ՄՔԴ -ի 4-րդ նախագահը 2018-ից 2021 թվականներին, մինչ այդ աշխատել է որպես ՄՔԴ դատավոր 2012-ից 2018 թվականներին:

Դոկտոր Էբոե-Օսուջին աշխատել է նաև որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի իրավախորհրդատու (2010-2012), ավելի վաղ աշխատել է Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալում և Սիերա Լեոնեի հատուկ դատարանում: Մինչ միջազգային հանրային ծառայությանը միանալը փաստաբանական գործունեություն է ծավալել Կանադայում և Նիգերիայում։

Այժմ դոկտոր Էբոե-Օսուջին հանդիսանում է Տորոնտոյի Մետրոպոլիտեն համալսարանի Լինքոլն Ալեքսանդրի իրավունքի դպրոցի միջազգային կարգի վաստակավոր իրավաբան, ուր նաև հանդիսանում է համալսարանի նախագահի հատուկ խորհրդական։ Որպես դասախոս և հրավիրյալ պրոֆեսոր դոկտոր Էբոե-Օսուջին միաժամանակ գործակցում էայնպիսի համալսարանների հետ, ինչպիսիք են՝ Վինձորի համալսարանը, Սթենֆորդի իրավաբանական դպրոցը, Տորոնտոյի համալսարանի իրավաբանական դպրոցը, Սանտա Կլարայի համալսարանը, Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցի Կարի կենտրոնը եւ Օտտավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Չիլի Էբոե-Օսուջին դոկտորի կոչումը (PhD) ստացել է Ամստերդամի համալսարանից(Նիդեռլանդներ), մագիստրոսի կոչումը` ՄակԳիլ համալսարանից, որտեղից ստացել է նաև Կանադայի իրավաբանի հավատարմագրում Կալաբարի համալսարանում (Նիգերիա) բակալավրի կոչումը ստանալուց հետո:

Դոկտոր Էբոե-Օսուջին մեծ ավանդ ունի նաեւ իրավագիտության մեջ․ հեղինակ է մի շարք հրապարակումների, այդ թվում «Միջազգային իրավունք և սեռական բռնություն զինված հակամարտություններում» և «Պաշտպանելով մարդկության» գրքերը (խմբ.):

Դոկտոր Ուիլյամ Շաբասը OC՝ Զորյան ինստիտուտի խորհրդի անդամը, մեկնաբանում է հետեւյալ կերպ․

«Դատավոր Էբոե Օսուջին երկար ու նշանավոր կարիերա է ունեցել միջազգային արդարադատության ոլորտում՝ հասնելով Միջազգային քրեական դատարանի նախագահի ամենաբարձր պաշտոնին: Նա հսկայական փորձ, ինչպես նաև մեծ իմաստություն է բերում Զորյանի ակադեմիական խորհրդին»:

Կ.Մ. Գրեգ Սարգսյանը OC` ինստիտուտի նախագահը, ողջունելով դոկտոր Էբոե-Օսուջիի՝ ինստիտուտի ակադեմիական խորհրդին միանալու որոշումը ասաց հետեւյալը՝

«Զորյան ինստիտուտի անձնակազմը հպարտ է իր ակադեմիական խորհրդում ներգրավված միջազգային ճանաչում ունեցող գիտնականներով: Անկասկած, դոկտոր Էբոե-Օսուջիի նման միջազգային համբավ ունեցող գիտնականի՝ ինստիտուտի խորհրդին անդամակցումը կօժանդակի ինստիտուտը նոր բարձունքների հասցնլու գործին»:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media