Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչները միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի օրեր առաջ Երևանում տեղի ունեցած կնոջ աղմկահարույց առևանգման կազմակերպիչի և կատարողների նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արթուր Գաբրիելյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո գնացել է խորհրդակցական սենյակ, ապա վերադառնալով խորհրդակցական սենյակից բավարերել է միջնորդությունը և կազմակերպիչ Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Իսրայելյանը, Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա Արկադի Պապյանը, Երևանի բնակիչ 41-ամյա Արտյոմ Մուրադյանն ու Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Արծրուն Օհանյանը կալանավորվել են և դատարանից ձեռնաշղթայված տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կազմակերպիչ Վ․ Իսրայելյանը արդեն ծաղրի առարկա է դարձել հանցագործ աշխարհում, երբ իմացել են, որ ինքը լինելով կազմակերպիչ անընդհատ բողոքել է, ասելով․ «Էս ո՞ւր են նայում ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունն ու քննչական կոմիտեն, որ օրը ցերեկով մարդուն գան «կակեբեի» շորերով հագնված տանեն ու դրանք կարենան հանցագործությունը բացահայտեն։ Էս ինչ երկիր ա։ Բա հետո ասում են ասեղ էլ ըլնի դեզի մեջ կգտնենք»։ Հիմա քրեակատարողական հիմնարկում մեծ սիրով սպասում են կազմակերպիչին, որպեսզի հարցնեն․ «Եղբայր, հիմա դու գողակա՞ն ես, թե՞ ջութակ նվագող։ Դու կազմակերպել ես ու էն մարդու նկատմամբ ես ոտնձգություն արել, ով Ամերիկայում քեզ աղի պես պահել ա ու էդքանից հետո զանգում ես լրագրողներին ու ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, քննչականին մեղադրում անգործության մեջ։ Հիմա տեսար, ով ում թարս մատ արեց»։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում