Ներքին 1 տարի առաջ - 20:33 11-09-2024

Ցանկացած կառավարում ձախողումների և չձախողումների համախումբ է․ Նիկոլ Փաշինյան

Հանցավորության ցուցանիշը տարեցտարի աճում է, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«ՀՀ քաղաքացին իր երեխային մեծացնում է մի մթնոլորտում, որտեղ թմրանյութ ձեռք բերելը կոնֆետ ձեռք բերելու պես հեշտ գործընթաց է դարձել։ Հասել ենք մի կետի, որ զինված հանցագործին շարքային ոստիկան է գնում վնասազերծելու, մինչդեռ 18 տարեկան ցուցարարին կարող է վնասազերծել, օրինակ, Հայկազ Ջոմարդյանը»,-ասաց պատգամավորը։

Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, թե գնացել է օպերատիվ քննչական խումբը, ինչն իր պարտականությունն է։

«Արձանագրենք, որ թմրանյութերի շրջանառության աճը կապված է տեխնոլոգիաների, այդ թվում՝ Տելեգրամ ալիքների օգտագործման մասսայականացման հետ, որն ամբողջ աշխարհում պրոբլեմ է»,-հավելեց նա և կարծիք հայտնեց՝ հանցավոր ենթամշակույթը շարունակում է տիրապետող լինել։

«Ուզո՞ւմ եք ցույց տալ, որ կան բազմաթիվ ձախողումներ... այդ ձախողումներն ամեն օր են, ցանկացած կառավարում ձախողումների և չձախողումների համախումբ է։ Էական է, թե մենք կարողանո՞ւմ ենք դա հասկանալ։ Մենք ամեն օր էլ ձախողում ենք, ես ինձ համար ամեն օր էլ տեսնում եմ ձախողումը։ Եթե դուք ձեր ձախողումները չեք տեսնում, դա վատ է, կամ լավ՝ չգիտեմ»,-ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
13:14 Հանդես կգանք հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները. Նարեկ Կարապետյան