Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հայտարարությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ ավիացիոն ծառայությունների վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի չեղարկման և Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ, ինչն արվել է Ուկրաինայում պատերազմի ֆոնին Ռուսաստանին աջակցելու մեղադրանքի հիման վրա: Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն:
«Եվրոպական երեք երկրների գործողությունները հանդիսանում են Արևմուտքի թշնամական քաղաքականության և Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչության իրականացում, ինչը բախվի Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան և համարժեք արձագանքին: Ինչպես նախկինում ընդգծվել է, Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Ռուսաստանի Դաշնությանը բալիստիկ հրթիռներ վաճառելու վերաբերյալ ցանկացած պնդում բացարձակապես անհիմն է և կեղծ»,- ասել է Քանանին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և եվրոպական երեք երկրները Իսրայելին զենքի ամենամեծ մատակարարն են և գործընկերները Պաղեստինի ժողովրդի կոտորածի և Գազայի հատվածում ցեղասպանության գործում: