Ներքին 2 տարի առաջ - 20:27 10-09-2024

6-ի փոխարեն կառուցվել է 4 մ լայնությամբ ճանապարհ․ Ակների բնակիչներն իրենց խաբված են համարում

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Ակների բնակիչները փակել էին Սանահին-Ակներ ավտոճանապարհը։ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող Սանահին-Ակներ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն ավարտվել են, սակայն խնդիրները, ըստ բնակիչների, ոչ միայն չեն լուծվել, այլ հակառակը, նորակառույց այդ ճանապարհը դժգոհության առիթ է տվել։

Մասնավորապես՝ բնակիչների համար ամենախնդրահարույցը Սանահին-Ակներ հատվածի ճանապարհի նեղ լինելու փաստ է, որի պատճառով գրեթե անհնար է միաժամանակ երկու մեքենայի անցուդարձը։ Ըստ կառավարության՝ նախատեսված 6 մ լայնությամբ ճանապարհի փոխարեն փոխարեն կառուցվել է 4 մ լայնությամբ ճանապարհ։

Բնակիչների պահանջը մեկն է լայնացնել այն, քանի որ ճանապարհը շատ նեղ է։ Ակների բնակիչների մտահոգությունը մեծապես կապված է ձմռան ամիսներին երթևեկության հետ, որը ավելի վտանգավոր կարող է դարձնել առանց այն էլ նեղ ճանապարհը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան